Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Apr 6, 2012

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը փետրվարի վերջին գերազանցել է 110.2 մլրդ դրամը

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2012թ.-ի փետրվարի վերջին կազմել է ավելի քան 110,2 մլրդ դրամ՝ հունվարի համեմատ ավելանալով 0,5 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2011թ.-ի արդյունքներով 13,9 մլրդ դրամ է կազմել

Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը, 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է ավելի քան 13,9 մլրդ դրամ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն պատրաստվում է միանալ «Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգին

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ընդլայնում է իր համագործակցության շրջանակը և պատրաստվում է միանալ «Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգին, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

KfW-ն Հայաստանին 15 մլն եվրո կհատկացնի ագրոհատվածի ֆինանսավորման ծրագրով

Գերմանական KfW բանկը Հայաստանին 15 մլն եվրո գումարի չափով վարկ կհատկացնի հանրապետության փոքր և միջին ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման ծրագրով, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) տնօրեն Գևորգ Թումանյանը, որի միջոցով իրականացվում են բանկի ծրագրերը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը տեղափոխվելու է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտա

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ ապրիլի 10-ից տեղափոխվելու է ավելի հարմարավետ ու ժամանակակից գրասենյակ, որը գտնվում է ք.Երևան, Հյուսիսային պողոտա 6, շ. 10 հասցեում, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից: