Հայաստանի առևտրային բանկերի վարկերն ու ավանդները նոյեմբերին ավելացել են հիմնականում դրամային միջոցների հաշվին․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առևտրային բանկերի ավանդները 2024 թվականի նոյեմբերին ամսվա կտրվածքով աճել են 2,3%-ով, իսկ վարկերը՝ ամսվա ընթացքում 2,6%-ով, ինչը պայմանավորված է դրամով արտահայտված միջոցներով։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի Armenia Monthly Economic Update – January 2025» զեկույցում։

 «Փոխարժեքով ճշտված ավանդները նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել են 10,4 տոկոսով, մինչդեռ վարկերն աճել են 22,1 տոկոսով»,- նշվում է հետազոտության մեջ:

ՀԲ–ի վերլուծաբանները նշում են, որ նոյեմբերին ֆինանսական ցուցանիշները դրական են մնացել։

 «Կապիտալի համարժեքության գործակիցը (CAR) նվազել է 0.1 տոկոսային կետով և կազմել 20.4%: Չաշխատող վարկերի (NPL) գործակիցը մնացել է ցածր՝ 1,2%, իսկ ակտիվների եկամտաբերությունը փոքր-ինչ նվազել է մինչև 4,3%՝ հոկտեմբերին գրանցված 4,5%-ի համեմատ»,- նշվում է զեկույցում։говорится в докладе.

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը 2024 թվականի նոյեմբերին կազմել է 6,18 տրլն դրամ՝ նույն տարվա հոկտեմբերին գրանցված 6,04 տրլն դրամի և 2023 թվականի նոյեմբերին գրանցված 5,52 տրլն դրամի համեմատ։ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը 2024 թվականի նոյեմբերին կազմել է 6,15 տրլն դրամ՝ նույն տարվա հոկտեմբերին գրանցված 6 տրլն դրամի և 2023թ․–ի նոյեմբերին գրանցված 5,06 տրլն դրամի համեմատ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img