Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Apr 10, 2012

Կառավարությունը Հայաստանը դիտարկում է որպես բիզնեսի համար գրավիչ oֆորշային գոտի. վարչապետ

Կառավարությունը Հայաստանը որպես օֆորշային գոտի է դիտարկում, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության պաշտոնական կայքում տեղադրված՝ ՌԲԿ հրատարակությանը տված հարցազրույցում:

ՀՀ ԿԲ-ն ապրիլի 10-ին 2,5 մլրդ դրամ գումարի չափով միջնաժամկետ պարտատոմս է տեղաբաշխել

ՀՀ Կենտրոնական բանկը երեքշաբթի պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294166 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել՝ 2,5 մլրդ դրամ ծավալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները 2011թ.-ի ընթացքում ավելացել են 19,6 տոկոսով՝ հասնելով 1 105,9 մլրդ դրամի

ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2011թ.-ի ընթացքում, 2010թ.-ի համեմատ, ավելացել են 181,3 մլրդ դրամով կամ 19,6 տոկոսով՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով շուրջ 1 105,9 մլրդ դրամ: ԿԲ մամուլի ծառայության կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ԿԲ հաշվեկշռի տվյալների հետ համաձայն՝ արտարժույթի ակտիվներին բաժին է հասել ընդհանուր ակտիվների 72,4 տոկոսը՝ 2010թ.-ի 79 տոկոսի դեմ:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երևանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երևանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 70,2 մլն դոլար են ձեռք բերել

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 70,2 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 390,52 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: