Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Oct 5, 2012

ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը հոկտեմբերի 1–ի դրությամբ 69,3 մլրդ դրամ է կազմել

Հոկտեմբերի 1–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործող Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, 2012թ.–ի ավելացել է 36,6 տոկոսով և կազմել 69393,6 մլն դրամ։

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության տնօրենը մեդալ է ստացել ԱԻՆ–ի հետ համագործակցության համար

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $105.7 մլն]

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 24-29-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $105.7 մլն՝ 1 դոլարի դիմաց 405.69 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Կիպրոսը Եվրամիությունից 14 մլրդ դոլար կխնդրի «բանկերի աջակցության» համար

Կիպրոսի կառավարությունը կդիմի Եվրամիությանը 14 մլրդ դոլար ստանալու խնդրանքով, հաղորդում է Associated Press–ը` հղում անելով իրազեկ աղբյուրին։ Փորձագետների հաշվարկներով, երկրին անհրաժեշտ է մինչև 7 մլրդ դոլար` երկրի բանկային համակարգի աջակցության համար, գրում է РБК–ն։

Կուդրին. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է գալ եվրագոտուց

ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հավանական է համարում հաամաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը Եվրագոտու պարտքային ճգնաժամի դեպքում, գրում է Փրայմը։