Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Oct 8, 2012

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-ից 12-ը աշխատանքային այցով մեկնում է Տոկիո՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2012 թ. տարեկան ժողովին:

Կուդրինն իր հրաժարականից հետո ԿԲ–ն ղեկավարելու առաջարկ է ստացել

ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ նախորդ տարվա աշնանը` կառավարությունից հեռանալուց հետո, նա Ռուսաստանի Բանկը ղեկավարելու առաջարկ է ստացել, բայց այդ թեմայով բանակցություններ չի վարել։

ՀՀ բանկերի համախառն ակտիվները 2014թ.–ին կգերազանցեն 3,4 տրլն. դրամը

Հայաստանի առևտրային բանկերը 2012–2014թթ.–ի իրենց ակտիվներով միջինը 18 տոկոսանոց տարեկան աճ են կանխատեսում։

Հայաստանի առևտրային բանկերի զուտ շահույթը 2012–2014 թթ.–ին կաճի 2,8 անգամ` կազմելով 89 մլրդ դրամ

Հայկական առևտրային բանկերը 2012–2014 թթ.–ին 57 մլրդ դրամով կամ 2,8 անգամով զուտ շահույթի աճ են կանխատեսում` ակնկալելով, որ տվյալ ցուցանիշը 2014թ.–ի վերջին կկազմի 89 մլրդ դրամ, տեղեկացվում է «Հայաստանի բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2012–2014թթ.» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ։

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $75,4 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $75,4 մլն՝ 1 դոլարի դիմաց 407,10 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: