Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Oct 17, 2012

Ռուսական ուղիղ ներդրումների ծավալով Հայաստանը հինգերորդն է ԱՊՀ երկրների ցանկում

Հայաստանը հինգերորդն է ռուսական ուղիղ արտերկրյա ներդրումների (ՈՒԱՆ) ծավալով ԱՊՀ երկրների ցանկում, ասվում է «ԱՊՀ երկրների փոխադարձ ներդրումների մոնիթորինգ» հետազոտությունում, որի արդյունքներն իր կայքում ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ)։

ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է հետգնել

ՀՀ ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 17–ին 750 մլն դրամ ծավալով միջնաժամկետ պետական (գանձապետական) արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնել։

Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը օգոստոսի 31-ի դրությամբ ավելացել է 0.5%-ով՝ կազմելով 327,5 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով ներգրաված ավանդների ծավալն այս տարվա օգոստոսի վերջին կազմել է 327,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0.5%-ով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Շվեդիան ԵՄ-ի հետ բանկային միության մեջ չի մտնի ընթացիկ պայմաններով

Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հասկացրեց նրան և ողջ Եվրոպային, որ իր երկիրը պատրաստ չէ բանկային միության մեջ մտնել ԵՄ-ի հետ այն պայմաններով, որոնք առաջարկում է Եվրախորհրդարանը, հաղորդում է Reuters-ը: