Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Oct 18, 2012

«Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկի» ներկայացուցչությունն է գրանցվել Հայաստանում

«Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկ» ԲԲԸ ներկայացուցչությունն է գրանցվել Հայաստանում Կենտրոնական բանկի նախագահի հոկտեմբերի 16-ի որոշումով, հայտնում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել EIB–ի և ՎԶԵԲ–ի հետ` սահմանային ՀԱԿ–երի արդիականացման 40.6 մլն եվրոյի վարկային համաձայնագրերին

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Եվրոպական ներդրումային բանկի (European Investment Bank – EIB) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, համապատասխանաբար, 30.316 մլն եվրոյի և 10.294 մլն եվրոյի վարկային միջոցների հատկացման վարկային համաձայնագրի ստորագրմանը` հայ–վրացական սահմանին երեք սահմանակետերի (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան) արդիականցման ծրագրի իրականացման նպատակով։

ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի հունվար–սեպտեմբերին կրճատվել է 7.9%-ով և կազմել է 29.2 մլրդ դրամ

ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է շուրջ 29.2 մլրդ դրամ՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված ավելի քան 31.7 մլրդ դրամի դիմաց` կրճատվելով 7.9 տոկոսով։