Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Oct 22, 2012

Հոկտեմբերի 22–ին դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.76 դրամ

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում, հոկտեմբերի 22–ին նվազել է 0,09 կետով և կազմել է 405.76 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։ Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

NASDAQ OMX Արմենիա բորսայում հոկտեմբերի 22–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 22–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $9.4 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-19–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 9,4 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա համեմատ կրճատվելով 47.7 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանում սեպտեմբերին 2,5% գնաճ է արձանագրվել

2011 թվականի սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանում 2,5% գնաճ է արձանագրվել: Նման տվյալներ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է մինչև 2012 թվականի ավարտը վարկային պորտֆելը հասցնել 90.0 մլրդ դրամի

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև 2012թ. տարեվերջ ավելացնել վարկային պորտֆելը (ներառյալ վարկային գծերը) մինչև 90 մլրդ ՀՀ դրամի` ապահովելով տվյալ ցուցանիշի 20.5%-ից ավելի տարեկան աճ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,2 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 15 – 19-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,2 մլն՝ 1 դոլարի դիմաց 406,65 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: