Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Apr 2, 2013

NASDAQ OMX Արմենիայում ապրիլի 2–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիայում ապրիլի 2-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալները:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ուսանողական վարկի» տրամադրման մեկնարկի մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է նպատակային ֆինանսավորման պետական ծրագրի շրջանակներում «Ուսանողական վարկի» տրամադրման մեկնարկի մասին, որը կֆինանսավորվի «Բնակարան երիտասարդներին» Վերաֆինանսովորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ կողմից, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանում ոսկին էժանացել է

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի բացասական մեծությունը 2012թ.-ի դեկտեմբերին նվազել է 3,7%–ով՝ հասնելով 6 835,43 մլն դոլարի

2012թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ, 2012թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ, Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը 250,09 մլն դոլարով (բացարձակ նշանակությամբ) կամ 3,7 տոկոսով նվազել է և կազմել մինուս 6 835,43 մլն դոլար:

Հունաստանի բանկերի վերակապիտալիզացիայի վերջնաժամկետը կարող է մեկ ամսով երկարաձգվել

Հունաստանի բանկերի վերակապիտալիզացիայի վերջնաժամկետը կարող է մեկ ամսով երկարաձգվել։ Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել է Հունաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Գեորգի Պրովոպուկոսը, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։ Եթե Հունաստանի ԿԲ–ն չերկարաձգի այդ ժամկետը, ապա վարկային հաստատությունների համար վերջնաժամկետը կլինի ապրիլի վերջը։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $15,45 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա մարտի 25–29–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 15,45 մլն դոլար` մարտի 18–22–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 22 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերն ավելի քան 93,1 մլն դոլար են ձեռք բերել

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 25-29–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $93,1 մլն՝ մեկ դոլարի դիմաց 417,92 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից: