Sat, 24 May
17.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15
spot_img

Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի բացասական մեծությունը 2012թ.-ի դեկտեմբերին նվազել է 3,7%–ով՝ հասնելով 6 835,43 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ, 2012թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ, Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը 250,09 մլն դոլարով  (բացարձակ նշանակությամբ) կամ 3,7 տոկոսով նվազել է և կազմել մինուս 6 835,43 մլն դոլար:

Ինչպես ցույց են տալիս Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի դրության մասին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, դեկտեմբերի վերջին երկրի արտաքին ակտիվները կազմել են 4 934 մլն դոլար՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով 6,32 մլն դոլարով կամ 0,13 տոկոսով:

Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում պարտավորություններն ավելացել են 2,23 տոկոսով կամ 256,41 մլն դոլարով և դեկտեմբերի վերջին կազմել 11 769,43 մլն դոլար:

Դրանցից 5062,67 մլն դոլարը բաժին է հասել ներքին տնտեսության ուղղակի ներդրումներին (3,9% աճ), 32,14 մլն դոլարը՝ պորտֆելային ներդրումներին (49,9% աճ) և 6674,61  մլն դոլարը՝ այլ ներդրումներին (առևտրային վարկեր, փոխատվություններ), որոնք աճել են 0,8 տոկոսով:

Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը (ՀՀ ՄՆԴ) վիճակագրական հաշվետվություն է, որտեղ ցուցադրվում է որոշակի ժամանակահատվածի սկզբում և վերջում ֆինանսական ակտիվների պաշարների և պարտավորությունների մակարդակը:

Միաժամանակ հաշվետվության մեջ արտացոլվում են բոլոր այն փոփոխությունները, որոնք իրականացվել են որոշակի ժամանակահատվածում՝ ֆինանսական գործառնությունների, գների, փոխարժեքի փոփոխման և այլ փոփոխությունների հաշվին: ՀՀ ՄՆԴ-ն սերտորեն կապված է վճարային հաշվեկշռի հետ: Հայաստանի վճարային հաշվեկշռի ֆինանսական հաշվետվության մեջ գրանցվում են այն բոլոր գործառնությունները, որոնք կապված են արտաքին ակտիվների և պարտավորությունների հետ:

Հետևաբար, այդ գործառնություններն իրենց ազդեցությունն ունեն արտաքին ակտիվների և պարտավորությունների պաշարների վրա, որոնք արտացոլվում են ՀՀ ՄՆԴ-ում: Միաժամանակ գոյություն ունեն այլ գործոններ (գների, փոխարժեքի փոփոխություններ), որոնք ժամանակի ընթացքում ակտիվների և պարտավորությունների արժեքների փոփոխման են հանգեցնում: Այդ փոփոխությունները նույնպես արտացոլվում են ՀՀ ՄՆԴ-ում: ՀՀ ՄՆԴ-ն արտացոլում է տնտեսության արտաքին ֆինանսական ակտիվների և պարտավորությունների պաշարները, իսկ ՀՀ վճարային հաշվեկշռի ֆինանսական հաշիվը՝ այդ ակտիվների և պարտավորությունների (որոշակի ժամանակահատվածի հոսքեր) հետ իրականացված գործառնությունները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img