Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Apr 16, 2013

ՀՀ ԿԲ–ն նվազեցրել է պարտադիր պահուստավորման դրույքը դրամային պարտավորությունների դիմաց` 4%՝ 8%-ի փոխարեն

Ապրիլի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել պարտադիր պահուստավորման դրույքը դրամային պարտավորությունների դիմաց և սահմանել այն 4%՝ գործող 8%-ի փոխարեն, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

Լոնդոնում ոսկու գինը նվազել է 2,7%–ով և 2011թ.–ի փետրվարից ի վեր առաջին անգամ կազմել է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1380 դոլարից ցածր

Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում spot ոսկու գինը առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) համեմատ նվազել է 2,7 տոկոսով և 2011թ.–ի փետրվարից ի վեր կազմել է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1380 դոլարից ցածր։ Լոնդոնում ոսկու AM Fixing գինն այսօր պաշտոնապես կազմել է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1378,00 դոլար։ Դա ամենացածր ցուցանիշն է 2011թ.–ի փետրվարի 17–ից ի վեր մոտ 26 ամսվա ընթացքում։

Հայաստանում ապրիլի 16–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417,00 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 16–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 417,00 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ապրիլի 16–ին 416,77 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 16–ի արդյունքներով, ապրիլի 15–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,13 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,77 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 16–ի արդյունքներով, ապրիլի 15–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,13 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,77 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Եվրագոտու սպառողական գները տարեկան կտրվածքով 2013թ.–ի մարտին աճել են 1,7%–ով

Միասնական եվրոպական արժույթի շրջանառության գոտու սպառողական գները, ըստ վերջնական տվյալների` տարեկան կտրվածքով 2013թ.–ի մարտին աճել են 1,7 տոկոսով։ Ինչպես հաղորդում է РБК–ն, վերլուծաբանները 1,7 տոկոսանոց աճ էին ակնկալում։

Հայաստանի ԿԲ–ն երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել` 3 մլրդ դրամ գումարի չափով

Հայաստանի Կենտրոնական բանկը ապրիլի 16–ին երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել` 3 մլրդ դրամ ծավալով։

Մ. Դրագի. «ԵԿԲ–ն չի կարող լուծել եվրագոտու ճգնաժամի հիմքում առկա կառուցվածքային խնդիրները»

Եվրոպական կենտրոնական բանկը չի կարող լուծել եվրագոտու ճգնաժամի հիմքում առկա կառուցվածքային խնդիրները։ Նման հայտարարություն է արել ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters գործակալությանը։

ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2012 թվականին աճել են 6,7%-ով

Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1 180,3 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք մեկ տարում ավելացել են 74,6 մլրդ դրամով կամ 6,7%–ով:

Երկուշաբթի ոսկու գների անկումը ռեկորդային է 30 տարվա կտրվածքով

Ոսկու ապրիլյան ֆյուչերսները երկուշաբթի Նյու Յորքի բորսայում նվազել են 9.4 տոկոսով` ունցիայի դիմաց մինչև 1360.60 դոլար` մեկօրյա ռեկորդային նվազում ցուցադրելով վերջին 30 տարիների կտրվածքով։