ՀՀ ԿԲ–ն նվազեցրել է պարտադիր պահուստավորման դրույքը դրամային պարտավորությունների դիմաց` 4%՝ 8%-ի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել պարտադիր պահուստավորման դրույքը դրամային պարտավորությունների դիմաց և սահմանել այն 4%՝ գործող 8%-ի փոխարեն, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

Խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 12-ից:

«Բանկային գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2–ի համաձայն` առևտրային բանկերի կողմից Կենտրոնական բանկում տեղադրվող պարտադիր պահուստավորման նվազագույն չափը կազմում է արտարժույթով 12 տոկոս և դրամով 8 տոկոս։

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսությունում վարկերի միջոցով իրականացված ներդրումներն ուղղվել են առավել արտադրողական` արդյունաբերության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության ճյուղեր:

«Արտադրողական ճյուղերին տրամադրվող վարկերը, ի տարբերություն պահանջարկը խթանող վարկերի, հանգեցնում են ՀՆԱ-ի ներուժի աճի և չեն ձևավորում գնաճային ճնշումներ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Խորհուրդը կարևորում է նման վարկային ներդրումների մեջ դրամով վարկերի տեսակարար կշռի ավելացման անհրաժեշտությունը:

«Դրամով պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի բանկերի մոտ ՀՀ դրամով ազատ դրամական միջոցների աճին, կնվազեցնի ՀՀ դրամով միջոցների ներգրավման ծախսատարությունը, կբարձրացնի ազգային արժույթով դրամական միջոցների հասանելիությունը»,– ընդգծեցին ԿԲ–ից։

Խորհուրդը գտնում է, որ այս փոփոխությունն իր հերթին կխթանի բանկերի կողմից ՀՀ դրամով վարկերի առաջարկը և պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը՝ նպաստելով շուկայական տոկոսադրույքների նվազմանը:

Այս քայլով կենտրոնական բանկը տնտեսության համար ավելի դյուրին պայմաններով վարկերի նկատմամբ պահանջարկի բավարարմանը զուգահեռ կիրականացնի ապադոլարայնացման հերթական միջոցառումը:

Ըստ ԿԲ տվյալների` 2012թ.–ի դեկտեմբերի վերջին գյուղատնտեսության ոլորտում առևտրային բանկերի կատարած վարկային ներդրումները կազմել են 32,1 մլրդ դրամ և 69,3 մլրդ դրամ արտարժույթով, վերամշակող արդյունաբերության ոլորտում` 39,9 մլրդ դրամ և 126,1 մլրդ դրամ արտարժույթով։ Միաժամանակ կապի ոլորտում` շուրջ 1,5 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ներդրումները կազմել են 6,9 մլրդ դրամ։ Տրանսպորտի ոլորտում առևտրային բանկերի կողմից կատարած վարկային ներդրումները 2012թ.–ի ընթացքում կազմել են 9,2 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերը` 30,6 մլրդ դրամ։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img