Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Jul 1, 2013

NASDAQ OMX Արմենիայում հուլիսի 1–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 1–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 1–ին 409,87 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հուլիսի 1-ի արդյունքներով, հունիսի 28–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,03 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,87 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ոսկու գինը նվազել է 7,58%–ով և մեկ գրամի դիմաց 15106.94 դրամ կազմել

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Եվրահանձնաժողովը 13 բանկի դեմ մեղադրանք է առաջադրել

Հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար Եվրահանձնաժողովը (ԵՀ) մեղադրանք է առաջադրել 13 բանկի, ինչպես նաև Սվոպերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի (ISDA) և Markit հետազոտական կազմակերպության դեմ, գրում է РБК–ն։

ՀՀ ԿԲ–ն հուլիսի 1-ին 500 մլն դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52306147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Հայ փորձագետները կասկածում են, որ Bloomberg գործակալության` աշխարհի ամենաարատավոր երկրների վարկանիշն անկողմնակալ է

Bloomberg գործակալության` աշխարհի ամենաարատավոր երկրների վարկանիշի (որտեղ Հայաստանը զբաղեցրել էր չորրորդ տեղը) մեթոդաբանության օբյեկտիվությունն ու հստակությունը կասկած է հարուցում, ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվն ապրիլին աճել է 21,2%–ով`կազմելով 1,74 միլիոն մարդ

Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի ապրիլին կազմել է 1 746 909` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21,2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 3,2 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին հասել է 149,3 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի մայիսին, ըստ նախնական գնահատականների, հասել է 149 364 դրամի (359 դոլար կամ 11 256 ռուբլի), ինչը 3 տոկոսով ավել է ապրիլի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $19,27 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունիսի 24–28-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 19,84 մլն դոլար` հունիսի 17–21-ն ընկած ժամանակահատվածում գրանցած 14,84 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

«Անելիք» դրամական փոխադրումների համակարգն իջեցրել է սակագները

«Անելիք» դրամական փոխադրումների համակարգով փոխանցումները հուլիսի 1-ից կիրականացվեն առավել մատչելի սակագներով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $93,5 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $93,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 409,57 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից: