Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին հասել է 149,3 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի մայիսին, ըստ նախնական գնահատականների, հասել է 149 364  դրամի (359 դոլար կամ 11 256 ռուբլի), ինչը  3 տոկոսով ավել է ապրիլի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ 2013թ.–ի ապրիլին երկրի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 144 929 դրամ, ինչը 1,1 տոկոսով ավել է 2013թ.–ի մարտի ցուցանիշից և 4 տոկոսով ավել է 2012թ.–ի ապրիլի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի ապրիլին գրանցվել է Սյունիքի մարզում՝ ավելի քան 190,6 հազար դրամ, իսկ ամենաքիչ վարձատրություն եղել է Արագածոտնի մարզում՝ շուրջ 102,1 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 158,8 հազար դրամ:

Միաժամանակ  2013թ.–ի ապրիլի դրությամբ ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտներում (շուրջ 377,4  հազար դրամ), հանքարդյունաբերությունում աշխատավարձը միջինը կազմել է շուրջ  328,1 հազար դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում (305,6 հազար դրամ), էլեկտրա, գազա և ջերմամատակարարման ոլորտում (շուրջ 181հազար դրամ)։

Նույն ժամանակահատվածում  Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են եղել մշակույթի և հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձը կազմել է ավելի քան 81 հազար դրամ,  ծառայությունների ոլորտում` 92,4 հազար դրամ, գյուղական և անտառային տնտեսության ոլորտը` 96,5  հազար դրամ, իսկ կրթության ոլորտում`99 հազար դրամ ($1 – 409,9 դրամ): —0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img