Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jul 16, 2013

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 16–ին 410,00 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 16-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 410,00 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 16–ին 410,24 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 16-ի արդյունքներով, հուլիսի 15–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,34 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,24 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

«Կամուրջ» ՈՒՎԿ–ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 480 մլն դրամ

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության զուտ շահույթն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 480 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 250 մլն դրամի դիմաց, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի խորհրդի ղեկավար Արա Աղայանը։

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը մայիսին աճել է 1,7% –ով` կազմելով 132,4 մլրդ դրամ

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2013թ.-ի մայիսին կազմել է 132,4 մլրդ դրամ՝ ապրիլի համեմատ ավելանալով 1,7 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013թ.–ի մայիսի տեղեկատուում։։

Հայկական դրամի իրական էֆեկտիվ փոխարժեքի արժևորումը մայիսին կազմել է 1%

Արտարժույթի նկատմամբ դրամի իրական էֆեկտիվ փոխարժեքի արժևորումը մայիսին ապրիլի նկատմամբ կազմել է 1 տոկոս, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի մայիսի եռամսյակային տեղեկատուում։

Դոլարը իենի նկատմամբ թանկացել է կորպորատիվ հաշվետվության ֆոնին

Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է երկուշաբթի առուվաճառքի փակման ժամանակ աշխարհի խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկի` ամերիկյան Citigroup Inc.–ի կորպորատիվ հաշվետվության հրապարակման ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, գրում է banki.ru–ն։

ԱԽՏ բորսաները բացվել են աճով ԱՄՆ բորսաների դրական լուրերի ֆոնին

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի` հուլիսի 16–ի առքուվաճառքները հիմնականում բացել են «կանաչ» գոտում` նախօրեին ԱՄՆ–ի ֆոնդային ցուցիչների աճի ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։