«Կամուրջ» ՈՒՎԿ–ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 480 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության զուտ շահույթն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 480 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 250 մլն դրամի դիմաց, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի խորհրդի ղեկավար Արա Աղայանը։
Ըստ Աղայանի` 2012թ.–ի արդյունքներով զուտ շահույթի ցուցանիշը կազմել է 415 մլն դրամ։

Նա ընդգծեց, որ տվյալ աճն առավելապես ապահովված է վարկային պորտֆելի աճի հաշվին, որը 2012թ.–ի մոտ 5 մլրդ դրամից 2013թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ հասել է 8,6 մլրդ դրամի։ «Միաժամանակ այդ գումարի մոտ 80 տոկոսը բաժին է հասնում գյուղատնտեսական վարկավորմանը»,– ասաց Աղայանը։

«Կամուրջ» ՈՒՎԿ խորհրդի ղեկավարը տեղեկացրեց, որ կազմակերպությունը երկրի բոլոր մարզերում վարկավորում է իրականացնում։
«Ընկերության ծառայություններից օգտվում է մոտ 17 հազար հաճախորդ։ Ընկերությունը մարզերում ունի 13 մասնաճյուղ»,– ասաց նա։
Աղայանը նշեց նաև, որ ՈՒՎԿ–ի կանոնադրական կապիտալի չափը կազմում է 4,5 մլրդ դրամ։

Ընկերության ֆինանսական հաշվետվության տվյալների համաձայն` «Կամուրջ» ՈՒՎԿ–ի ակտիվները երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել են 8,9 մլրդ դրամ` 2012թ.–ի վերջի 7,5 մլրդ դրամի դիմաց, պարտավորությունները` 3,7 մլրդ դրամ` 2012թ.–ի 3,3 մլրդ դրամի դիմաց, իսկ ընդհանուր կապիտալը` 5,1 մլրդ դրամ` անցյալ տարվա 4,1 մլրդ դրամի դիմաց։

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանում գործունեություն ծավալող խոշոր վարկային կազմակերպություններից մեկն է, որը գրանցվել է 2010թ.: Մինչ այդ դեռևս 2000թ.-ից հանրապետությունում իրականացրել է բազմաթիվ գյուղատնտեսական և այլ վարկային ծրագրեր հիմնադրամի կարգավիճակով: ($1 – 410,24 դրամ է). -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img