Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Jul 17, 2013

Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ նախագահի մամուլի ասուլիսը

Ուրբաթ` հուլիսի 19-ին, ժամը 17:30-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի շենքում տեղի կունենա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի մամուլի ասուլիսը` նվիրված հուլիսի 18-ին նրա առաջին պաշտոնական այցին Հայաստան` Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում։

NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարքներ հուլիսի 17–ին չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 17–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 17–ին 410,30 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 17-ի արդյունքներով, հուլիսի 16–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,06 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,30 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Ոսկու գինը Լոնդոնում ընկել է մինչև 1285 դոլ/ունցիա

Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում ոսկու spot–ի գինը դրա առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ այսօր ընկել է մինչև 1285 դոլ/ունցիա։

ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին առաջին անգամ կայցելի Հայաստան

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին հուլիսի 18-ին կատարելու է իր առաջին պաշտոնական այցը Հայաստան` Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել ԱՄՆ–ից ստացված նորությունների ակնկալիքով

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` հուլիսի 17–ի առուվաճառքներն առավելապես նվազումով են բացել ԱՄՆ–ից ստացված նորությունների ակնկալիքով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2013թ.–ի առաջին կիսամյակում աճել է 15,73%-ով և կազմել է 20,6 մլրդ դրամ

ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2013 թվականի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 20 635,6 մլն դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 17 830,9 մլն դրամի դիմաց` ավելանալով 15,73 տոկոսով։

S&P-ն հաստատել է կայուն կանխատեսումով Եգիպտոսի «ССС+/С» վարկանիշը

S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Եգիպտոսի երկար և կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները «ССС+/С» մակարդակում, վարկանիշների կանխատեսումը կայուն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»`հղում անելով գործակալության հաղորդագրությանը։

Հայաստանի ՀՆԱ–ի աճն առաջին եռամսյակում արագացել է` հասնելով 7,5%–ի. ԶԵԱԲ–ի վերլուծաբաններ

Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2013թ.–ի առաջին եռամսյակում արագացել է` հասնելով 7,5 տոկոսի։ Այդ մասին ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված Զարգացման եվրասիական բանկի վերլուծական վարչության կողմից հրապարակված հերթական «ԱՊՀ մակրոմոնիտորում»։