Հայաստանի ՀՆԱ–ի աճն առաջին եռամսյակում արագացել է` հասնելով 7,5%–ի. ԶԵԱԲ–ի վերլուծաբաններ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2013թ.–ի առաջին եռամսյակում արագացել է` հասնելով 7,5 տոկոսի։ Այդ մասին ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված Զարգացման եվրասիական բանկի վերլուծական վարչության կողմից հրապարակված հերթական «ԱՊՀ մակրոմոնիտորում»։

Հաշվետվության համաձայն` Հայաստանում տնտեսական ակտիվության ուժեղ դինամիկան բացատրվում է ագրոարտադրանքի վերամշակման ավելացման, մետաղի հանքաքարերի արդյունահանման և հիմնական մետաղների արտադրության հետևանքով արդյունաբերության աճի բարձր տեմպերով, ինչպես նաև հարաբերականորեն ամուր ներքին պահանջարկով, որը նաև խթանվում է միգրանտների տեղաշարժով (+8,7%)։

Միաժամանակ փորձագետները մատնանշում են, որ չնայած տնտեսության արտահանմանն ուղղված հատվածների աճին` Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության ցուցանիշները վատացել են։ Միջազգային պահեստների կրճատման և ազգային արժույթի արժեզրկման հարցում արտաքին խոցելիություն է հայտնվել։

«ԶԵԱԲ–ի կանխատեսման համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը կդանդաղի և 2013թ.–ի վերջին կկազմի 5 տոկոս։ Պետք է առավելագույնը մինչև 5,5 տոկոսի չափով գնաճի արագացում սպասել»,– նշվում է փաստաթղթում

Ընդհանուր առմամբ ԶԵԱԲ–ի վերլուծաբանները նշում են, որ 2013թ.–ի առաջին եռամսյակում ԱՊՀ տնտեսություններում  տարբերվել է արդյունաբերական արտադրության անկումը (-0,2%)` աճի դանդաղեցման կամ արտահանման անկման և ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում կատարված ներդրումների ֆոնին։ Այն ԱՊՀ երկրների համախառն ՀՆԱ–ի տարեկան աճի ցուցանիշների նվազման պատճառ է դարձել (1,7%)։

Միաժամանակ ԱՊՀ տնտեսությունների զարգացման  ԶԵԱԲ–ի ընթացիկ կանխատեսումը 2013թ.–ին կազմում է 3,3 տոկոս և 2014թ.–ին մինչև 4 տոկոս արագացում։ «Մենք ենթադրում ենք, որ ԱՊՀ տնտեսությունները 2012թ.–ին և 2013թ.–ի առաջին կիսամյակում իրենց ներուժից ցածր են աճել։ Զգալի արտաքին կամ ներքին շոկերի բացակայության դեպքում ԱՊՀ տնտեսությունը ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում կվերադառնա իր հետճգնաժամային (2010-2011 թթ.) աճի հետագծին»,–ընդգծում են հետազոտության հեղինակները։

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին աճել է 5,3 տոկոսով` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Բյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2013թ.–ին նախատեսված է 6,2 տոկոսի չափով։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։

ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img