Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Nov 15, 2013

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 15–ին 405,33 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 15-ի արդյունքներով, նոյեմբերի 14 –ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,3 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,33 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Ստվերային բանկային հատվածի ակտիվների ծավալը 2012 թ.–ին 71 տրլն դոլար է կազմել. FSB

Այսպես կոչված, ստվերային բանկինգի ծառայություններ մատուցող ոչ բանկային վարկային կազմակերպությունների ակտիվների ծավալը 2012 թվականին կազմել է 71 տրիլիոն դոլար, ինչը 5 տրիլիոնով ավելի է 2011 թվականի ցուցանիշից, ասվում է Խորհրդի «Ստվերային բանկինգի գլոբալ մոնիթորինգ - 2013» (Global Shadow Banking Monitoring 2013) նոյեմբերյան զեկույցում։

Հունաստանը բյուջետային ճեղքվածքը փակելու ծրագիր կներկայացնի վարկատուներին

Հունական կողմը կիրակի կառուցվածքային բարեփոխումների ծրագիր կներկայացնի վարկատուների եռյակին, որոնք 1.3 միլիարդ եվրո կտան 2014 թվականին բյուջետային ճեղքվածքը փակելու համար, Բրյուսելում Եվրախմբի նիստից հետո լրագրողներին է հայտնել Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013 թ. III եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» ֆինանսատնտեսական տեղեկագրի 2013թ.–ի երրորդ եռամսյակի հերթական համարը: Ամփոփագիրը հրատարակվում է եռամսյակը մեկ և կազմվում է մամուլում պաշտոնապես հրապարակվող և վարկային կազմակերպությունների գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:

Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 9 ամսում աճել են 17,9%–ով` կազմելով 704,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2013 թվականի երրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը տարեսկզբի համեմատ աճել է 17,9 տոկոսով` սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 704,4 մլրդ դրամ:

ՌԴ ԿԲ ղեկավարի նախկին առաջին տեղակալ Գենադի Մելիքյանը «Ռոսնեֆտի» նախագահի խորհրդական է դարձել

Ռուսաստանի բանկի նախագահի նախկին առաջին տեղակալ Գենադի Մելիքյանը զբաղեցրել է «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինի խորհրդականի պաշտոնը, հաղորդում է Банки-ру-ն`հղում անելով «Փրայմին»:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսուհետ հասանելի է ImGPS նավիգացիոն համակարգում

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսուհետ հասանելի է ImGPS նավիգացիոն համակարգում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Թոսունյան. «Ռուսաստանը ռեցեսիային մոտենալու ռիսկի տակ է»

Ռուսաստանը ռեցեսիային մոտենալու ռիսկ ունի, Վենետիկում կայացած «Ապագայի բանկեր» միջազգային համաժողովի ընթացքում հայտնել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, հաղորդում է Банки.ру-ն:

Moody’s–ը նվազեցրել է ԱՄՆ չորս խոշոր բանկերի վարկանիշները

միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ԱՄՆ չորս խոշորագույն բանկերի պարտքային վարկանիշները։ Այսպես, JPMorgan Chase բանկի երկարաժամկետ վարկանիշը նվազել է մեկ աստիճանով` մինչև А3 ցուցանիշը, գրում է РБК–ն։

Իենի փոխարժեքի անկման ֆոնին ԱԽՏ բորսաները բացվել են աճով

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առուվաճառքները բացել են ցուցիչների աճով` իենի` ճապոնացի արտահանողների համար շահեկան փոխարժեքի անկման ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։