Թոսունյան. «Ռուսաստանը ռեցեսիային մոտենալու ռիսկի տակ է»

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը ռեցեսիային մոտենալու ռիսկ ունի, Վենետիկում կայացած «Ապագայի բանկեր» միջազգային համաժողովի ընթացքում հայտնել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, հաղորդում է Банки.ру-ն:

«ՀՆԱ-ի 0,3 տոկոսանոց աճ նույնիսկ չենք երազում,- ասել է նա: -ՀՆԱ-ի ակտիվների առումով Ռուսաստանն այսօր գտնվում է Լեհաստանի և Ռումինիայի մեջտեղում»:

Թոսունյանը նշել է, որ տրված սպառողական վարկերի ծավալը կազմում է 181 մլրդ եվրո, ինչը կրկնակի պակաս է բաց դեպոզիտների ցուցանիշից: Նա նաև արձանագրել է, որ տարեսկզբի համեմատ կտրուկ աճել է վարկային քարտերի խարդախ գործողությունների քանակը`  3%-ից հասնելով 7%-ի:
Այդ ֆոնին, ըստ ՌԲԱ ղեկավարի, վարկային կազմակերպությունների թվի կրճատում է նկատվում` 1 250-ից հասել է 900–ի:

«Տարվա կեսին 30–50 բանկային արտոնագրեր են հետ կանչվում երկրի ամբողջ տարածքում,- պարզաբանել է նա: -Դա կարգավորիչի կողմից խիստ վերահսկողություն սահմանելու մեկ այլ օրինաչափ գործընթաց է»: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img