Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Nov 27, 2013

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 27–ին 404 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 27–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 404 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 27–ին 404 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 27-ի արդյունքներով, նոյեմբերի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.23 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները երրորդ եռամսյակում աճել են 5,4%–ով` կազմելով 704,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2013 թվականի երրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 5,4 տոկոսով` սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 704,4 մլրդ դրամ:

Հայաստանում ոսկու գնման գինը նվազել է 1.9%–ով` մինչև 15102,94 դրամ մեկ գրամի դիմաց

Հայաստանում ոսկու գնման գինը նվազել է 1.9%–ով կամ 284.19 դրամով` նոյեմբերի 27–ին կազմելով15102,94 դրամ մեկ գրամի դիմաց։

Հայաստանում իրավաբանական անձանց ժամկետային ավանդները մեկ եռամսյակում աճել են 10,1%ով` կազմելով 214,9 մլրդ դրամ

Հայաստանի բանկային համակարգում իրավաբանական անձանցից 2013 թվականի երրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, երկրորդ եռամսյակի համեմատ, աճել է 10,1 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 214,9 մլրդ դրամ:

ԱԽՏ բորսաներն առավելապես անկումով են բացվել շահույթի ֆիքսացիայի ալիքի ֆոնին

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները չորեքշաբթի առուվաճառքը բացել են հիմնականում անկումով`նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում ստացված շահույթը ներդրողների կողմից գրանցելու ցանկության պատճառով, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։