Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները երրորդ եռամսյակում աճել են 5,4%–ով` կազմելով 704,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2013 թվականի երրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 5,4 տոկոսով` սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 704,4 մլրդ դրամ:

2013 թվականի երրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատարն է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 11 տոկոսը (ավելի քան 78 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ 31,86% աճ):

Առաջատար բանկերի հնգյակում են նաև Յունիբանկը`շուրջ 75, 7  մլրդ դրամ (նախորդ եռամսյակի համեմատ աճը`15,22%), Արդշինինվեստբանկը` ավելի քան 64,8 մլրդ դրամ (աճը`17,83%), Հայբիզնեսբանկը` 61,8 մլրդ դրամ (աճը` 32,08%), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 61,3 մլրդ դրամ (աճը` 22,36%):

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 1 363 8  մլրդ դրամ։

Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են ավելի քան 2 274 6  մլրդ դրամ

2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ ($1 – 404,23 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img