Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Feb 1, 2014

NASDAQ OMX Արմենիա բորսայում փետրվարի 1–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թ.–ի փետրվարի 1–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված NASDAQ OMX Արմենաի ֆոնդային բորսայի տվյալները։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 1-ին 408,03 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 1–ի արդյունքներով, հունվարի 31–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,08 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 408,03 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» և «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերություններն առաջարկում են միջազգային ճանապարհորդական ապահովագրության նոր ծառայություն

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» և «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերություններն առաջարկում են միջազգային ճանապարհորդական ապահովագրության նոր ծառայություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում 2013 թ.–ին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 11,6 տոկոսով` հասնելով 1,7 տրիլիոն դրամի

Հայաստանում 2013 թ.–ի դեկտեմբերի վերջին առևտրային բանկերի վարկերի ծավալը կազմել է 1 776,5 մլրդ դրամ` 2012 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 11,6 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԱՄՆ–ում նվազել է սպառողական վստահության ցուցիչը

2014 թվականի հունվարին ԱՄՆ–ում նվազել է սպառողական վստահության ցուցիչը` կազմելով 81,2 կետ` նախորդ ամսվա 72,5 կետի դիմաց։ vestifinance.ru–ն գրում է, որ այց ցուցանիշը հրապարակել է Միչիգանի համալսարանը։

Եվրոպական համակարգը 2013 թվականին 21%–ով նվազեցրել է միջազգային պահուստները

Եվրագոտու երկրների կենտրոնական բանկերի և Եվրոպական կենտրոնական բանկի` Եվրոպական համակարգի համախառն միջազգային պահուստները 2013 թթվականի ընթացքում նվազել են 21 տոկոսով և դեկտեմբերի վերջին կազմել 542,372 միլիարդ եվրո` 2012 թվականի 689,353 միլիարդ եվրոյի դիմաց, վկայում է ԵԿԲ վիճակագրությունը, հայտնում է Փրայմը։