Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Feb 14, 2014

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 14-ին աճել է 0,01 տոկոսով և կազմել 412,05 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 14-ին կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը կազմել է 412,05 դրամ` փետրվարի 13–ի համեմատ ավելանալով 0,01 տոկոսով։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,05 կետով և 412,25 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 14–ի արդյունքներով, փետրվարի 13–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,05 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 412,25 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը նվեր–քարտեր է առաջարկում սիրո տոնին ընդառաջ

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը շնորհավորում է բոլորին սիրահարների օրվա կապակցությամբ` մաղթելով սրտեր ջերմացնող, փոխադարձ և վեհ սեր:

Հայաստանի ԿԲ ղեկավարը կմասնակցի ՍԱԶԲ կառավարիչների նիստին Թեսալոնիկիում

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը մեկնել են Թեսալոնիկի, որտեղ փետրվարի 15-ին մասնակցելու են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների հերթական նիստին, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշերը` BB- մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով` BB- մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Fitch Ratings-ի մամուլի ծառայությունից:

ՀՐԱՏԱՊ. Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշերը` BB- մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով` BB- մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Fitch Ratings-ի մամուլի ծառայությունից:

ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2013 թ. աճել են 25,2%`հասնելով 132,2 մլրդ. դրամի

ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները 2013 թվականին` 2012թ.–ի համեմատ, ավելացել են 25.2 տոկոսով` կազմելով 132.2 մլրդ դրամ։ Չորրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ տեսության համաձայն` բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները չորրորդ եռամսյակում կազմել են 78.4 մլրդ դրամ, ինչը 25.4 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2013թ. աճել է 19,5%–ով` հասնելով 5,7 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2013թ.-ին, 2012թ.-ի համեմատ, կազմել է մոտ 5.7 մլրդ դրամ` աճելով 19.5%–ով։ Այդ մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի չորրորդ եռամսյակի վարկային կազմակերպությունների գործունեության ամփոփագրում։

Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը IV եռամսյակում աճել է 23.4%-ով՝ կազմելով 77,6 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2013թ.-ի չորրորդ եռամսյակում ավելացել է 23.4 տոկոսով` կազմելով 77,6 միլիարդ դրամ։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` վարկային կազմակերպությունների 2013 թվականի չորրորդ եռամսյակի գործունեության ամփոփագրում։

Հայաստանում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2013 թ. աճել են 25,4%` կազմելով 741,7 մլրդ դրամ

Հայաստանում 2013թ. ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է 741,7 մլրդ դրամ` մեկ տարվա ընթացքում աճելով 25,4%, ասվում է 2013 թվականի չորրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվության մեջ։

ԱԽՏ բորսաները բացվել են աճով ցածր իենի ֆոնին

Ասիական–Խաղաղօվկիանոսյան հարթակի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առուվաճառքները բացել են աճով արժութային առուվաճառքների ֆոնին, որտեղ իենի փոխարժեքը համեմատաբար ցածր է և շահավետ է ճապոնացի արտահանողների համար, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։