Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Feb 19, 2014

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 19-ին 412.50 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 19-ի կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 412.50 դրամ մեկ դոլարի դիմաց` փետրվարի 17–ի համեմատ ավելանալով 0.10 տոկոսով։ Միաժամանակ, ինչպես վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տվյալները, փետրվարի 18–ին եվրոյով գործարք չի կատարվել։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,10 կետով և 412,19 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 19–ի արդյունքներով, փետրվարի 18–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,10 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 412,19 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2013թ. կազմել է 77%

ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2013թ. կազմել է 77%` անցյալ տարվա 74% -ի դիմաց, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկայի կապիտալացումը 2014 թ.–ին կարող է հասնել 70 մլրդ դրամի. NASDAQ OMX Արմենիա

Ինչպիսի՞ն են հայկական բորսայի և կապիտալի շուկայի հեռանկարները, ի՞նչ միտումներ և նոր ծառայություններ պահանջված կլինեն 2014 թ.–ին։ Այս և այլ հարցերի մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 2013թ.-ին ավելացել է 15,6%–ով` դառնալով մոտ 10,4 մլրդ դրամ

Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013-ին ԱՊՊԱ-ի 53837 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 10,45 մլն դրամ։ Միաժամանակ ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ընդհանուր գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է 12,6 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

ԱՄՆ ՊԴԾ–ն բարձրացրել է նվազագույն ռեզերվը խոշոր օտարերկրյա բանկերի համար

ԱՄՆ–ի պահուստի դաշնային համակարգը բարձրացնում է կապիտալային ռեզերվների պարտադիր նվազագույն շեմը Միացյալ Նահանգների տարածքում գործող խոշորագույն օտարերկրյա բանկերի համար, հաղորդում է Associated Press–ը։