Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Dec 10, 2014

Հունական ֆոնդային շուկան շարունակում է նվազել, Stoxx 600–ը բարձրանում է

Հունաստանի քաղաքական անորոշությունը շարունակում է ճնշում գործադրել այդ երկրի բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաների վրա չորեքշաբթի նրանից հետո, երբ նախօրեին հունական ֆոնդային շուկան գրանցել է ամենազգալի կորուստները մեկ նստաշրջանի ընթացքում` սկսած 1987 թվականից, հայտնում է Փրայմը։

Հայաստանի ԿԲ–ն արժույթի շուկայում իրականացրել է 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 460,69 դրամ փոխարժեքով

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 10-ին իրականացրել է 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 1 ԱՄՆ դոլարի դիմաց 460.69 դրամ միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 460.16 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Արժույթի հայկական շուկան փոխարժեքի բարձրացմամբ արձագանքեց ԿԲ ղեկավարի հայտարարությունների ֆոնին

Արժույթի հայկական շուկան դոլարի փոխարժեքի բարձրացմամբ արձագանքեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի` նախօրեին արած հայտարարությունների ֆոնին։

Հայաստանի ֆոնդային բորսայում առուվաճառքը վերսկսվել են չորեքշաբթի տասնօրյա պարապուրդից հետո

Հայաստանի ֆոնդային բորսայում առուվաճառքը վերսկսվել են չորեքշաբթի տասնօրյա պարապուրդից հետո։ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա բորսայում դեկտեմբերի 10-ի արդյունքում, դեկտեմբերի 1-ի ցուցանիշի համեմատ, աճել է 5,1% և կազմել 461 դրամ $1 համար։

Հայաստանի պետական պարտատոմսերում հոկտեմբերին կատարված համախառն ներդրումներն աճել են 1,9%` հասնելով 283,5 մլրդ դրամի

Հայաստանի պետական պարտատոմսերում հոկտեմբերին կատարված համախառն ներդրումները կազմել են 283,5 մլրդ դրամ` ամսվա ընթացքում ավելանալով 1,9 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2014 թ.–ի հոկտեմբերի ամենամսյա տեղեկատվական ամփոփագրում։

KfW-ն Հայաստանին 15,75 մլն եվրո կտրամադրի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրով

Հայ-գերմանական ֆինանսական գործակցության շրջանակում դեկտեմբերի 10-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև կնքվել են «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրի երկրորդ փուլի վարկային և դրամաշնորհի պայմանագրերը, հաղորդում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

«Արդշինբանկ»-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլար

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 3.5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 875,56 դրամ

Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթ սահմանվել է մեկ գրամի դիմաց 15 875,56 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատ ավել է 3,5 տոկոսով կամ 550,17 դրամով։

ԱՄՀ–ն անհրաժեշտ է համարել Ուկրաինային տրամադրել 15 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն

Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ ֆինանսական անկումը դադարեցնելու համար Ուկրաինային հարկավոր է մի քանի շաբաթվա ընթացքում լրացուցիչ հատկացնել 15 մլրդ դոլար, գրում է Financial Times–ը։