Հայաստանի ԿԲ–ն արժույթի շուկայում իրականացրել է 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 460,69 դրամ փոխարժեքով

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 10-ին իրականացրել է 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 1 ԱՄՆ դոլարի դիմաց 460.69 դրամ միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 460.16 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Հարկ է նշել, որ ԿԲ–ն կիրականացնի արժույթի ամենօրյա վաճառք աճուրդների միջոցով ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Ջավադյանի խոսքով, առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6-ական մլն. դոլար, ինչից հետո արժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ ծավալները կնվազեցվեն և աստիճանաբար կզրոյանան։

Նոր քաղաքականությանն անցնելը պայմանավորված է արժութային շուկայում ստեղծված իրավիճակի կարգավորման անհրաժեշտությամբ, փոխարժեքների տատանումների հարթմամբ և արժութային շուկայում հավասարակշռության վերականգնմամբ։

Նախօրեին ԿԲ ղեկավարը նշել է, որ Կենտրոնական բանկը կվերադառնա բորսա արժութային շուկայի կայունացումից հետո։

Հայկական դրամի նկատմամբ դեկտեմբերի 10–ին Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 9–ի համեմատ աճել է 2.23 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 457.31 դրամ։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img