Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Dec 22, 2014

ԵՎԶԲ–ն չի բացառում Հայաստանում գնաճի` նպատակային միջանցքի գերազանցումը 2015թ.–ին

Հայաստանում 2015 թվականին գնաճը կարող է դուրս գալ 4% (±1,5%) նպատակային միջանցքի սահմաններից։ Ինչպես նշվում է ԵՎԶԲ Վերլուծության վարչության հրապարակած դեկտեմբերյան «ԱՊՀ մակրոմոնիտորում», դա կարող է կատարվել` հաշվի առնելով ինչպես արժեզրկման էֆեկտը, այնպես էլ գների շտկումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո։

Հայկական դրամի կայունացումը կախված է միջազգային իրավիճակից և ԿԲ դրամային քաղաքականության կոշտությունից. ԵՎԶԲ

Դրամի կայունացումն կախյալ է մնում ինչպես միջազգային կայունացումից, այդ թվում` ռուբլու կայունացումից, այնպես էլ Հայաստանի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վճռականությունից և կոշտությունից։ Այդ մասին ասվում է ԵՎԶԲ վերլուծության վարչության հրապարակած դեկտեմբերյան «ԱՊՀ մակրոմոնիտորում»։

Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին վաճառել է 2 մլն. դոլար, 451.89 դրամ միջին կշռված փոխարժեքով

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 22-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 451.89 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, հաղոդրեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանի քաղաքացիները պետք է իրենց վրա զգան անկանխիկ գործարքների առավելությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը։

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել $800 հազ. դոլար

NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 800 հազ. դոլար` դեկտեմբերի 8-12–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 100 հազ. դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

«ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն ֆինանսավորել է Թեղուտի լեռնահարստացնող կոմբինատի կառուցումը 283 մլն դոլարով

ՎՏԲ բանկը 283 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Թեղուտի լեռնահարստացնող կոմբինատի շինարարության համար, հայտնում է ՎՏԲ Հայաստան բանկի մամուլի ծառայությունը։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Visa payWave տեխնոլոգիայով ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր է թողարկել

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսեց թողարկել և սպասարկել ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր Visa payWave տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս իրականացնել ակնթարթային վճարումներ բոլոր այն առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ոչ կոնտակտային վճարման հնարավորություն ունեցող հաշվարկային սարքեր: