Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել $800 հազ. դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 800 հազ. դոլար` դեկտեմբերի 8-12–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 100 հազ. դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արժութային առուվաճառքն իրականացվել է մեկ դոլարի դիմաց 459,47 դրամ փոխարժեքով, բորսայում եվրոյով և ռուբլով գործարքներ չեն իրականացվել։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին ($1-ը` 406,94 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 7–13)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր հիմնականում կապիտալի շուկայի, բանկային հատվածի, պետական փոխառությունների և վճարային ենթակառուցվածքների զարգացման շուրջ

Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա

Յունիբանկն ընդլայնել է Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունը դարձնելով ավելի հասանելի

Առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որևէ ծառայություն վճարովի չի դարձել․ նախարար

Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն

Սննդամթերքի գները կազմում են Հայաստանում գնաճի 57%-ը. Համաշխարհային բանկ

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներին է բաժին ընկնում գնաճի 57%-ը՝ չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը հունիսի 8,6%-ից օգոստոսին հասնելով 6,4%-ի

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 17-ի համեմատ, նվազել է 0.06 կետով՝ կազմելով 363.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img