Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Mar 26, 2015

Հայաստանի ֆինանսների նախարարությունն անցկացրել է միջնաժամկետ և երկարաժամկետ ՊԳՊ հետգնման աճուրդ

Հայաստանի ֆինանսների նախարարությունն անցկացրել է պետական (գանձապետական) միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի հետգնման աճուրդ:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 26–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 26–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։.

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,67 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 471,78 դրամ

Մարտի 26-ի դրությամբ Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,67 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 471,78 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում վարկավորման խթանման ուղղությամբ. փոխվարչապետ

ՀՀ կառավարությունը ԿԲ–ի և առևտրային բանկերի հետ համատեղ վարկավորման խթանման միջոցներ է ձեռնարկում, ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ընթացքում։

Հայկական բանկերի կոշտ մրցակցությունը նվազագույնի է հասցրել նրանց շահութաբերությունը

Հայկական բանկերի սուր մրցակցության պայմաններում տոկոսային սպրեդի կրճատումը նխպաստել է բանկերի շահութաբերության կտրուկ նվազմանը։

Հայաստանում եվրապարտատոմսերից ստացված մուտքերը 487,84 մլն դոլար են կազմել. Ֆինանսների նախարարություն

Հայաստանը եվրապարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումից 487,84 մլն դոլար է ստացել, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

ԵԶԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը 2017թ.–ի վերջին շուրջ 4,7 մլրդ դոլար կկազմի

Եվրասիական զարգացման բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը 2017թ.–ի վերջին շուրջ 4,7 մլրդ դոլար կկազմի։ Ինչպես նշվում է Բանկի գործունեության հիմնական ուղղությունների մասին զեկույցում, այս ցուցանիշը կգրանցվի մոտ 3,7 մլրդ դոլարի նոր նախագծեր ստորագրելու հաշվին։ Ըստ զեկույցի` 2014թ.–ին ԵԶԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կհամալրվի 371 մլն դոլարի 17 նախագծով։ Իրականացման փուլում են գտնվում 80 ներդրումային նախագծեր բանկի վեց մասնակից պետություններում։