Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Mar 27, 2015

Հայաստանի ԿԲ–ն 1.5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Մարտի 27-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3925C156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 27–ին նվազել է 0,05%–ով և 471,51 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 27–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,05 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 471,51 դրամ։

Տասներորդ օրն անընդմեջ հայկական դրամն ամրապնդում է իր դիրքը. մարտի 27-ին դոլարի փոխարժեքը 471,63 դրամ է կազմել

Մարտի 27–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի` հայկական դրամի նկատմամբ ձևավորված միջին շուկայական փոխարժեքը, մարտի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,15 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 471,63 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Նախկին վարչապետն ընդդեմ Հայաստանի պետական պահուստները եվրապարտատոմսերի հաշվին լրացնելուն. թերթ

Հայաստանի կառավարության նախկին ղեկավար Հրանտ Բագրատյանը կարծում է, որ եվրապարտատոմսերից ներգրաված միջոցները պետական պահուստների համալրմանն ուղղելը հանցագործություն է։ Այդ մասին նա հայտարարեց «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում` մեկնաբանելով մարտի 19-ին 500 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի երկրորդ տեղաբաշխման պայմանների նպատակահարմարությունը։

Հայկական դրամն առաջիկա ամիսներին կարժեզրկվի ևս 15-20%–ով. թերթ

Հայկական դրամն առաջիկա մի քանի ամիսներին կրկին կարժեզրկվի 15-20% –ով, ինչը գնաճի նոր ալիք կառաջացնի, «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել է նախկին վարչապետ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Swiss Re: ԴՊՀ գործողություններն ԱՄՆ–ի համար 470 մլրդ դոլար են արժեցել

Ապահովագրական հատվածի խոշորագույն ընկերություններից մեկի` Swiss Re–ի գնահատականով, ԱՄՆ–ում զրոյական տոկոսադրույքների քաղաքականությունը հանգեցրել է 470 մլրդ դոլարի խնայողությունների կորստի, հաղորդում է Vestifinance.ru–ն։