Swiss Re: ԴՊՀ գործողություններն ԱՄՆ–ի համար 470 մլրդ դոլար են արժեցել

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Ապահովագրական հատվածի խոշորագույն ընկերություններից մեկի` Swiss Re–ի գնահատականով, ԱՄՆ–ում զրոյական տոկոսադրույքների քաղաքականությունը հանգեցրել է 470 մլրդ դոլարի խնայողությունների կորստի, հաղորդում է Vestifinance.ru–ն։

Շվեյցարական վերաապահովագրական հսկայի փորձագետները Financial repression։ The unintended consequences զեկույցի շրջանակում գնահատել են ԱՄՆ–ում 2008 թվականից զրոյական տոկոսադրույքների պահպանման հետևանքները։

Օգտագործելով «ֆինանսական ռեպրեսիա» տերմինը` Swiss Re–ում նշել են, որ գերմեղմ դրամային քաղաքականության հետևանքով ԴՊՀ–ին երկարաժամկետ լուրջ վնաս է հասցվել ինչպես ամերիկյան տնային տնտեսությունների համար, որոնք ձգտում էին որոշակի խնայողություններ կուտակել, այնպես էլ ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային ֆոնդերի համար։

Ընկերությունից նշել են, որ խնայողությունները պահպանել փորձող ամերիկյան տնային տնտեսություններին հասցված վնասը 2008 թվականից, երբ ԴԽՀ–ն տոկոսադրույքները նվազեցրել է մինչև զրո, կազմել է մոտ 470 մլրդ դոլար։ ԵՄ–ում և ԱՄՆ–ում ապահովագրական ընկերությունները միաժամանակ մոտ 400 մլրդ դոլար են կորցրել պարտքի շուկայում արհեստականորեն նվազեցրած եկամուտների պատճառով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img