Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 5, 2015

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 5–ին նվազել է 0,21%–ով և 476,75 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 5–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0.21 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 476,75 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0.66 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 476,86 դրամ

Հունիսի 5–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 4–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.66 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 476,86 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։ -0-

Հայկական դրամը 4 ամսում արժեզրկվել է դոլարի նկատմամբ 15,69%. ԵՏՀ տվյալներ

Հայկական դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015թ.–ի հունվար–ապրիլին կազմել է 15,69 տոկոս։ Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում։

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշիվներ` առանց քանակական սահմանափակումների հաշիվը համալրելու հնարավորությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկում հնարավոր է ձեռնտու պայմաններով անդընդմեջ կուտակել ազատ դրամական միջոցներ և ցանկացած պահի անարգել տնօրինել դրանք, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ Բանկն առաջարկում է հաճախորդներին բացել կուտակային հաշիվ տարեկան մինչև 8% տոկոսադրույքով, կատարել անսահմանափակ մուտքային և ելքային գործարքներ առանց տոկոսագումարների կորստի:

Դոլարը և եվրոն կրկին թարմացրել են ռուբլու նկատմամբ առավելագույն ցուցանիշները

Դոլարը և եվրոն հինգշաբթի աճել են «Մոսկվայի բորսայում» առուվաճառքի բացման ժամանակ` հերթական անգամ թարմացնելով երկամսյա առավելագույն ցուցանիշները, ռուբլին նվազել է նավթի գների անկման և աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին։

Անելիք բանկը թողարկել է Visa Platinum պրեմիում դասի նոր քարտատեսակ

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ը թողարկել է նոր` Visa Platinum պրեմիում դասի քարտ, որի քարտապանները հնարավորություն ունեն օգտվել սպասարկման բազմաթիվ առավելություններից` աշխարհի տարբեր երկրներում և օգտվել արտերկրի առևտրի և սպասարկման կետերի կողմից առաջարկվող բազմաթիվ զեղչերից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

HSBC–ն Շվեյցարիայի իշխանություններին կվճարի 43,02 մլն դոլար

Հինգշաբթի HSBC–ից հայտարարեցին, որ բանկը համաձայնել է Ժնևի իշխանություններին վճարել 40 մլն շվեյցարական ֆրանկ (43,02 մլն դոլար)` բանկի շվեյցարական ստորաբաժանումում ծանր հանգամանքներում փողերի լվացման մեղադրանքով գործի քննությունը կարգավորելու համար։