ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշիվներ` առանց քանակական սահմանափակումների հաշիվը համալրելու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում հնարավոր է ձեռնտու պայմաններով անդընդմեջ կուտակել ազատ դրամական միջոցներ և ցանկացած պահի անարգել տնօրինել դրանք, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ Բանկն առաջարկում է հաճախորդներին բացել կուտակային հաշիվ տարեկան մինչև 8% տոկոսադրույքով, կատարել անսահմանափակ մուտքային և ելքային գործարքներ առանց տոկոսագումարների կորստի:

Կուտակային հաշիվը անժամկետ դրամական ավանդ է, որը հնարավորություն է տալիս անընդմեջ կուտակել միջոցներ և ստանալ տոկոսագումարներ` չկորցնելով հաշվի միջոցով բանկային գործարքներ կատարելու հնարավորությունը (ի տարբերություն ժամկետային ավանդների, որոնք ունեն գումարի տեղաբաշխման կոնկրետ ժամկետ և հիմնականում թույլ չեն տալիս մասնակի կամ ամբողջապես օգտագործել գումարը` պահպանելով կուտակված տոկոսագումարները):

Կուտակային հաշվի առանձնահատկությունն այն է, որ կարելի է այն համալրել առանց քանակական սահմանափակումների, բավականին փոքր գումարներով, ինչը կօգնի հաճախորդներին կուտակել գումարներ հստակ նպատակներով: Գումարների մուտքագրման ու ելքագրման բոլոր գործարքների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հաճախորդին կուտակային հաշվի ամենամսյա քաղվածքների տեսքով:

Կուտակային հաշիվը բացվում է ՀՀ դրամով, անվճար: Առաջին կուտակումը հաճախորդը կատարում է հաշիվը բացելու պահին նվազագույնը 10 հազ. ՀՀ դրամի չափով:

Կուտակային հաշվի ամենօրյա միջին մնացորդի մեծությունից կախված` հաճախորդին վճարվող տոկոսադրույքը հասնում է 8%: Ինչքան շատ գումար կա հաշվին, այդքան բարձր է տոկոսադրույքը: Տոկոսագումարները հաճախորդին են վճարվում և ավելացվում են հաշվի մնացորդին ամեն ամիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկում մինչև 2015թ. օգոստոսի 31-ը գործում է կուտակային հաշիվների վերաբերյալ ակցիա, որի շրջանակում անկախ հաշվի մնացորդից, գործում է ամենաբարձր տոոկսադրույքը` 8% առանց հաշվի սպասարկման ամենամսյա միջնորդավճարի:

Կուտակային հաշիվ բացելիս ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդին տրամադրվում է նաև Ինտերնետ բանկինգ անվճար ծառայությունը, որի միջոցով կարելի է հետագայում նույնպես հեշտ ու արագ շուրջօրյա կուտակումներ անել առանց բանկ այցելելու: Կուտակային հաշիվը կարելի է համալրել նաև Երևանում և ՀՀ տարբեր մարզերում տեղակայված Telcell 1200 տերմինալների միջոցով

Կուտակային հաշվի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի www.vtb.am կայքում` «Հաշիվներ և վճարումներ» բաժնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img