Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 10, 2015

51 մլն եվրոյի չափով KfW–ի վարկը կվերահասցեագրվի Որոտան ՀԷԿ կասկադի նոր սեփականատիրոջը. ՀՀ էներգետիկայի նախարար

KfW բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված 51 մլն եվրոյի վարկը, որը նախատեսված է Որոտան ՀԷԿ կասկադի վերազինմանը, կվերահասցեագրվի նոր սեփականատիրոջը` Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությանը, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը;

«Idram» ընկերության նոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Առաքելյանը

Սերգեյ Առաքելյանը նշանակվել է «IDRAM» ՍՊԸ–ի նոր տնօրեն։ Նշանակումն իրականացվել է ՀՀ ԿԲ նախագահի` 2013 թ.–ի հունիսի 3–ի որոշման հիման վրա, հաղորդում է վճարային ընկերության մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ավելացել է 0,69 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 476,86 դրամ

Հունիսի 10–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 9–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,69 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 476,86 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 10–ին ավելացել է 0,31%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 478,22 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 10–ին իրականացված գործարքների արդյունքում, հունիսի 9–ի ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,31%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 478,22 դրամ։

Հայաստանը ՀՆԱ–հարկեր հարաբերակցությամբ տարածաշրջանում առաջատարներից է. նախարար

Հայաստանը ՀՆԱ–հարկեր հարաբերակցությամբ տարածաշրջանում առաջատարներից է, չորեքշաբթի հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խորհրդարանում 2014 թ.–ի պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում։

Գազէներգոբանկի վարչության նախագահ է ընտրվել Դավիթ Համբարձումյանը

Գազէներգոբանկի տնօրենների խորհուրդը վարչության նախագահ է ընտրել Դավիթ Համբարձումյանին, հայտնում է Банки.ру–ն` հղում անելով վարկային կազմակերպության նյութերին։

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն աճում է Հունաստանի պարտքի հարցով ակնկալիքների ֆոնին

Դոլարի նկատմամբ եվրոպական արժույթի փոխարժեքն ավելանում է չորեքշաբթի Հունաստանի պարտքային հարցի շուտափույթ լուծման` ներդրողների ակնկալիքների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։