Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 29, 2015

Անելիք Բանկի աշխատակիցներն արյուն են հանձնել արյան քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Անելիք Բանկի աշխատակիցները՝ Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի գլխավորությամբ, «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանք» ակցիայի շրջանակներում այցելել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և որպես կամավոր դոնորներ արյուն են հանձնել արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրաբերելու նպատակով, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններն այսուհետ կարող են ավտոմատացված ռեժիմով ստուգել իրենց քարտային հաշիվները

ՎՏԲ-Հայաստան Բանկն, ընդլայնելով իր հեռահար ծառայություններն, առաջարկում է իր հաճախորդներին ավտոմատացված ռեժիմով ստուգել քարտային հաշվի վիճակը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0.12 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,06 դրամ

Հունիսի 29–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.12 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,06 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ–ի մասին լավագույն տեսահոլովակի մրցույթի երեք հաղթող է հայտարարել

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ–ի մասին լավագույն տեսահոլովակի մրցույթի երեք հաղթող է հայտարարել, Բյուրոյի հնգամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտնեց կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Նազարյանը։

ԵԶԲ. Հայաստանում տարեկան գնաճը 2015թ.–ի ընթացքում կտատանվի 2,5-5,5 տոկոսի սահմաններում

Դրամական գործոնների սահմանափակ ազդեցության և էներգապաշարների ու այլ ներկրման արտադրանքի գների նվազեցման համատեքստում տարեկան գնաճը 2015թ.–ի ընթացքում կտատանվի 2,5-5,5 տոկոսի սահմաններում, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծական վարչության հրապարակած «ԱՊՀ մակրոդիտարկման» մեջ։

Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ. Արարատբանկի նախագահ

Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց «Արարատբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը

Հայաստանի բանկերը պետք է ավելի շատ ռեսուրսներ ներգրավեն արտաքին աղբյուրներից. ՀԲՄ նախագահ

Դեպոզիտների բարձր տոկոսադրույքների պայմաններում հայկական բանկերը պետք է ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավեն արտաքին աղբյուրներից, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը 19,58 մլն դոլար է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 22–26ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է 19,58 մլն դոլար` հունիսի 15–19–ի ընթացքում գրանցված 24,6 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 67,9 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 22–26–ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են մոտ 67,9 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 472,06 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Չինաստանի ժողովրդական բանկը կրկին նվազեցրել է տոկոսադրույքները

Չինաստանի ժողովրդական բանկը հանգստյան օրերին նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը և պահեստավորման նորմերը բանկերի մի մասի համար` չինական ֆոնդային բորսայի կտրուկ անկումից հետո, հաղորդում է Vestifinance.ru–ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։