Tue, 11 March
15.1 C
Yerevan
USD: 394.73 RUB: 4.48 EUR: 428.64 GEL: 142.25 GBP: 510.03
spot_img

ՀՀ առևտրային բանկերը նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 71,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը նոյեմբերի 6–ից 10–ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 71,3 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 485,33 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 8,3 մլն եվրո և գրեթե 1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 562,12 դրամ և 8,20 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 80,8 մլն դոլար, 14,8 մլն եվրո և 638,8 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 487,19 դրամ, եվրոյի դիմաց 565,99 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,31 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, հոկտեմբերի 30–ից նոյեմբերի 5–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 67,5 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 45,2 մլն դոլար ($1– 487,29 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը մտադիր է վարկային միջոցներ ներգրավել GCF–ից կլիմայի փոփոխությանն ուղղված ծրագրերի իրականացման համար

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է միջազգային գործընկերությունների հաստատման կարևորությունը՝ նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելու նպատակով

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի հունվարին աճել է՝ հասնելով 12,9 մլրդ դոլարի

2024 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 12 842,240 մլն դոլար

Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերը կապահովագրեն ցրտահարությունից

Հայաստանի ֆերմերային տնտեսություններին կառաջարկեն գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրություն ցրտահարությունից, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

Մասնաճյուղում տեղադրված է նաև վճարային տերմինալ՝ բանկային գործարքներն ինքնուրույն կատարելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img