Կապիտալի շուկայի զարգացումը պահանջում է AMX–ի և շուկայի մասնակիցների համատեղ աշխատանքը․ CubeInvest–ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ են գործնական քայլեր, նշեց Cube Invest ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Խոսելով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը խթանելու համար ֆինանսական գործիքների և նախաձեռնությունների մասին՝ նա կարևորեց Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) ներգրավվածությունը, հատկապես Արևելյան Եվրոպայի խոշորագույն բորսաներից մեկի՝ Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից նրա բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի ձեռք բերումից հետո։

«Այսօր AMX–ն ունի սահմանափակ գործառույթներ և գործիքակազմ, չնայած միաժամանակ զարգացնում է միջազգային համագործակցությունը։ AMX–ն ունի ծրագիր, որի իրականացման դեպքում կապիտալի շուկան կակտիվանա։ Մենք՝ շուկայի մասնակիցներս, ևս ունենք մեծ դաշտ գործունեության համար, այդ թվում՝ ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, ինչպես նաև պոտենցիալ թողարկողների հետ աշխատանքի մասով։ Զարգացման համար անհրաժեշտ են համատեղ քայլեր»,– ասաց նա։

Գոյություն ունեցող ռիսկերի համատեքստում Մարգարյանը նշեց, որ Հայաստանում ավանդաբար ֆինանսական գրագիտության մակարդակն այդքան էլ բարձր չէր, և կապիտալի շուկայի զարգացվածությունը միշտ գտնվել է միջինից ցածր մակարդակում։

«Սակայն ուրախությամբ կարող եմ ասել, որ առնվազն ֆինանսական գրագիտության մասով նկատվում է առաջընթաց, ինչը կապված է, իմ կարծիքով, ֆինանսական կապիտալի որոշակի ներհոսքի և ավելցուկի հետ։ Տնտեսության մեջ ավելի շատ փող է հայտնվել, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, նրանց խնայողությունների ծավալներն ավելանում են, և բացի տանը կամ ավանդի տեսքով կանխիկ պահելու ավանդական ձևերից, նրանց նաև հետաքրքրում են այլընտրանքային գործիքներ, օրինակ՝ պարտատոմսերը։ 2020թ․–ին կառավարության կողմից կապիտալի շուկայի զարգացման միասնական ռազմավարության հաստատումից հետո իրականացվում են մի շարք միջոցառումներ, ինչն ակտիվացնում է շուկան։ Ֆինանսական գրագիտության մակարդակն աճում է շուկայում նոր դերակատարների հայտնվելուն զուգընթաց», – ընդգծեց նա։

Միաժամանակ Cube Invest–ի գլխավոր տնօրենը նշեց, որ այսօր կապիտալի շուկայի զարգացման համար գլոբալ խոչընդոտներ չկան, բացառությամբ այն բանի, որ  Հայաստանը փոքր երկիր է՝ սեփական արժույթով, բայց սահմանափակ ռեսուրսներով և ֆինանսական հնարավորություններով, որը գտնվում է որոշակի աշխարհաքաղաքական պայմաններում։

Պատասխանելով այն հարցին, թե համաձա՞յն է, արդյոք, AMX–ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի այն կարծիքի հետ, որ ՀՀ–ում կապիտալի շուկայի զարգացումը մասամբ արգելակվում է որակավորված ֆինանսական միջնորդների, ներդրումային բանկերի և բրոքերների բացակայության պատճառով՝ Մարգարյանը նշեց, որ որքան շատ են մասնակիցները, այնքան շատ են գործարքները, այնքան լայն են հնարավորությունները, այնքան շատ են նոր պրոդուկտները:

«Համաձայն եմ Հայկ Եգանյանի հետ, որ շուկայի մասնակիցները շատ կարևոր են։ 2023թ․–ից հետո ավելացել են մի քանի մասնակիցներ, բացվել են նոր ներդրումային ընկերություններ։ Սա շատ լավ է, քանի որ ամեն նոր ընկերրության մուտ նշանակում է, որ կլինեն նոր հաճախորդներ, իսկ շուկայի համար օգտակար է նրանց PR գործունեությունը։ Կարծում եմ՝ հեռանկարը դրական է, և շուկան կզարգանա», – եզրափակեց Cube Invest–ի գլխավոր տնօրենը։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img