Tue, 11 March
15.1 C
Yerevan
USD: 394.73 RUB: 4.48 EUR: 428.64 GEL: 142.25 GBP: 510.03
spot_img

Անելիք Բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 5-րդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկի 5-րդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են սահմանված ժամկետում:

Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական անձիք, և՛ իրավաբանական անձիք` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 12-ից սկսված գործընթացի արդյունքում տեղաբաշխվել է 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմս: Տեղաբաշխված մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5.75 տոկոս է:

Սա Բանկի կողմից պարտատոմսերի արդեն հինգերորդ և հոբելյանական տեղաբաշխումն է: Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի 5 տրանշ ընդհանուր՝ 20 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալներով:

«Պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքը վկայում է Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ շուկայում առկա մեծ հետաքրքրության մասին: Այն հետաքրքիր գործիք է ոչ միայն հաճախորդների, այլև Բանկի համար: Բանկը մտադիր է շարունակել պարտատոմսերի թողարկման իր ծրագիրը»,- ասել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը:

Տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում արժեթղթերի համար երկրորդային շուկա ապահովելու նպատակով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`«Credit Bank S.A.L.»–ը, ձեռք է բերել Բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով դրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թվականին «Credit Bank S.A.L.»–ի բաժնեմասն աճել է մինչև 89.95 տոկոս, իսկ 2013 թվականին «Credit Bank S.A.L.»–ը միավորել է «Անելիք Բանկ»–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD – 59,7% и “CreditBank S.A.L.” – 40,3%։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը մտադիր է վարկային միջոցներ ներգրավել GCF–ից կլիմայի փոփոխությանն ուղղված ծրագրերի իրականացման համար

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է միջազգային գործընկերությունների հաստատման կարևորությունը՝ նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելու նպատակով

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի հունվարին աճել է՝ հասնելով 12,9 մլրդ դոլարի

2024 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 12 842,240 մլն դոլար

Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

Մասնաճյուղում տեղադրված է նաև վճարային տերմինալ՝ բանկային գործարքներն ինքնուրույն կատարելու համար

Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերը կապահովագրեն ցրտահարությունից

Հայաստանի ֆերմերային տնտեսություններին կառաջարկեն գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրություն ցրտահարությունից, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img