ԱՊՀ ներկայացուցիչները Հայաստանում քննարկում են արժեթղթերի շուկաների կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երեքշաբթի Ծաղկաձորում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ընդգծել է, որ այս նիստը հոբելյանական է:

ԿԲ-ի ղեկավարը նշել է, որ 2003 թ.-ից իր կարգավորիչ գործունեություն սկսած Խորհրդի գլխավոր խնդիրն է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների կարգավորման դաշտում աշխատանքներ տանող պետական մարմինների ղեկավարների, մասնագետների միջև կապերի զարգացումը:

Ջավադյանը նաև ասել է, որ Խորհրդի խնդիրն է նաև այդ ոլորտում կուտակված փորձի և առաջավոր գաղափարների անարգել փոխանակման համար համապատասխան պայմանների ստեղծումը, արժեթղթերի շուկայի մասնակիցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու բնագավառում քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակումը, կարգավորում իրականացնելիս համանման սկզբունքների կիրառումը, այդ թվում՝ նորմատիվաիրավական դաշտի ձևավորումը:

ԿԲ-ի նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի արժեթղթերի շուկայի ներկա իրավիճակը: Նա նշել է, որ Հայաստանը իրականացնում է կենսաթոշակային բարեփոխում, և 2011 թվականից ծրագրվում է անցնել կենսաթոշակների երկմակարդակ համակարգի:

«Կառավարությունը բավականին լրջորեն է վերաբերվում բարեփոխման սոցիալական բաղադրիչին և չի անտեսում նաև դրա մեծ, օժանդակող դերակատարությունը արժեթղթերի շուկայի զարգացման գործում», – ասել է Ջավադյանը:

Նա ասել է նաև, որ այս պահին մշակման փուլում են գտնվում «Ներդրումային հիմնադրամների մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որոնց շրջանակներում կարգավորման կենթարկվի ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը:

«Համապատասխան օրենսդրական ձեռնարկների արդյունքում երկրի ֆինանսական շուկայում ի հայտ կգան ներդրումային հիմնադրամներ և իրենց գործունեությունը կծավալեն ֆոնդերի կառավարիչները: Հույս կա, զարգացում կապրի նաև կյանքի ապահովագրության ոլորտը», – ասել է Ջավադյանը:

Այսպիսով, նրա խոսքերով, բարեփոխման արդյունքում Հայաստանի ֆինանսական շուկան նոր մասնակիցների համար կդառնա ավելի գրավիչ: Հայաստանի համար նույնպես բացվում է համաշխարհային մասշտաբով նոր ֆինանսական շուկաներ դուրս գալու հնարավորություն:

Իր խոսքում Ջավադյանն անդրադարձել է նաև Կենտրոնական բանկին՝ հայտարարելով, որ ՀՀ կենտրոնական բանկը և ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս-ը դեռևս 2008 թվականի սկզբից համագործակցում են՝ ձեռնարկելով արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներ:

Ներկա պահի դրությամբ ժամանակավոր հարկային արտոնություններ են նախաձեռնվել բաժնետոմսերի առաջնային հանրային առաջարկ անցկացնելու և բորսայում ցուցակում անցած թողարկողների արժեթղթերի ցուցակում կազմակերպելու համար: Հանրային բաժնետոմսեր թողարկողների համար շահութահարկի դրույքը իջեցվում է մինչև 50 տոկոս: Ընկերությունները նաև ազատվում են բորսայում ցուցակման դնելու նպատակով ընկերությանը նախապատրաստելու հետ կապված խորհրդատվական, մարքեթինգային և իրավաբանական ծառայությունների ավելացված արժեքի հարկից:

Հետագայում պետական սեփականության մասնավորեցումը Հայաստանում կիրականացվի ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս Հայաստան ֆոնդային բորսայի միջոցով: Ներկայում այս ուղղությամբμ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Այսպես, մոտակա ամիսներին թվով հինգ պետական ընկերություն բորսայի միջոցով կվերածվի մասնավորի:

Իր խոսքի ավարտին Ջավադյանն ընդգծել է, որ առաջիկա տարում կշարունակվեն 2007 թվականից մեկնարկած բարեփոխումները, որոնք ուղղված են կապիտալի շուկայի զարգացմանը:

Այս ուղղությամբ ծավալվող գործունեությունը ներառում է շուկայի մասնակիցներին (թողարկողներ, ներդրողներ և մասնագիտացված անձինք) սովորեցնելու գործընթացը, ինստիտուցիոնալ ներդրողների (ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամներ) ձևավորումը, տեղեկությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմների մշակումը:

Շնորհակալություն հայտնելով խորհրդին, որ իրեն պատիվ է արվել այս տարի նախագահել նիստերը՝ Ջավադյանը վստահություն է հայտնել, որ խորհրդի հաջորդ նիստերի ընթացքում ևս կհաջողվի ընդունել այնպիսի փոխշահավետ որոշումներ, որոնք կնպաստեն ԱՊՀ երկրներում արժեթղթերի շուկայի հետագա զարգացմանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img