Հայկական բանկերի միաձուլման գործընթացը կշարունակվի առաջիկա 3-5 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայկական բանկերի միաձուլման գործընթացը կշարունակվի առաջիկա 3-5 տարվա ընթացքում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:

«Մեր տնտեսության մեջ բանկերի միաձուլման գործընթացն օբյեկտիվ երևույթ է: Բանկերի խոշորացումը դրական է ազդում տնտեսության զարգացման վրա: Այժմ մենք միայն երկու բանկերի միաձուլման վկաներն ենք: Ինձ թվում է, որ այդ գործընթացը կշարունակվի, և առաջիկա 3-5 տարվա ընթացքում մենք նմանատիպ նոր գործարքների վկաները կդառնանք», – ասաց նա:

Միաժամանակ Խանդկարյանը նշեց, որ միաձուլումը տեղի է ունենալու ոչ թե կտրուկ փոփոխությունների կամ ճգնաժամային իրավիճակների պատճառով, այլ կրելու է դրական բնույթ և տեղի է ունենալու ոչ թե վատ բանկերի վերակառուցվածքայնացման պատճառով, այլ կդառնա ուժեղացող մրցակցության բնական շարունակությունը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն (ավելի վաղ՝ Առէկսիմբանկ, որը վերանվանվել է 2009 թ.-ի հունիսի 12-ին) հիմնադրվել է 1998 թ.-ի օգոստոսին՝ ձեռներեցությանն աջակցելու և Ռուսաստանի ու Հայաստանի միջև ֆինանսական հոսքերը սպասարկելու նպատակով: Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է:

2007 թ.-ից դարձել է «ArCa» վճարային համակարգի անդամ էկվայրինգի մասով:

2007 թ.-ի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք է բերել Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թ.-ի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ էմիսիա է անցկացրել, որը ևս գնվել է Գազպրոմբանկի կողմից, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն ավելացել է մինչև 94,15 տոկոս: 2008 թ.-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆայզենբանկից գնել է մնացած 5,85 տոկոսը և այժմ բանկի 100 տոկոսանոց սեփականատերն է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ակտիվները կազմել են 49,2 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 35 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 14,3 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 12,3 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 33 միլիարդ դրամ, բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 19,1 միլիարդ դրամ: 2010 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում մաքուր եկամուտը կազմել է լուրջ 270,3 միլիոն դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 31 – սեպտեմբերի 6)

Հայաստանի ֆինանսական օրակարգը անցյալ շաբաթ կապված էր կապիտալի շուկայի զարգացման, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև պետական ծրագրերի իրականացման համար միջազգային ֆինանսավորման ներգրավման հետ

ԵԶԲ-ն 2026 թ.-ի վերջին Հայաստանում կանխատեսում է 4,4% գնաճ

Հայաստանում գնաճը 2026 թ.-ի վերջին տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, կանխատեսում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ):

Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման և վերաֆինանսավորման արտոնյալ պայմաններ.

Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում

Յունիբանկը նոր ակցիա է մեկնարկել Arca «U-Teenager» քարտապանների համար, որի գլխավոր մրցանակը 1 500 000 ՀՀ դրամ է՝ արտերկրի առաջատար համալսարաններից մեկում ամառային կրթական ծրագրին մասնակցելու համար։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է (ՎԻԴԵՈ)

Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img