Fitch գործակալությունը ՎՏԲ-Հայաստան բանկի որոշմամբ ետ է կանչել բանկի վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը օգոստոսի 13-ին հաստատել և ետ է կանչել ՎՏԲ-Հայաստան բանկի վարկանիշը, այդ թվում նաև «BB» մակարդակի վրա էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները, նշվում է Fitch-ի մամուլի հաղորդագրության մեջ:

«Fitch-ն այլևս չի վարկանշում այս էմիտենտն ու նրա վերաբերյալ վերլուծություն չի անցկացնում», – նշվում է երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած Fitch-ի տեղեկատվության մեջ:

Fitch-ը հաստատել է «BB» մակարդակում արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (ԷԴՎ), «Կայուն» կանխատեսումը, արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ ԷԴՎ-ները՝ «B» մակարդակում, անհատական վարկանիշը՝ «D/E» մակարդակում և աջակցության վարկանիշը՝ «3» մակարդակում: Բոլոր վարկանիշները ետ են կանչվել:

Այս կապակցությամբ ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսական բաժնի տնօրեն Յուրի Գուսևը «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց, որ այժմ ՎՏԲ Խմբի շրջանակներում  բանկային խմբի բոլոր մասնակիցների փոխառությունների ծրագրի կենտրոնացմանն ուղղված աշխատանք է իրականացվում:

Նրա խոսքերով՝ փոխառության նոր ռազմավարության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը չի նախատեսում ինքնուրույն դուրս գալ արտաքին շուկաներ:

«Հաշվի առնելով այս գործոնը, ինչպես նաև ծախսերի կառուցվածքի օպտիմալացմանն ուղղված բանկի աշխատանքը՝ մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունը Fitch վարկանիշային գործակալության հետ», – ասաց Գուսևը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թ.-ի ապրիլին:

Այժմ Ռուսաստանում իր մեծությամբ երկրորդը համարվող ՎՏԲ Բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է: Բանկն ավանդաբար ներառվում է Հայաստանի բանկային համակարգի առաջնորդների շարքում՝ մի շարք հիմնական ցուցանիշներով: Այժմ բանկն ունի երկրի ամենամեծ մասնաճյուղային ցանցը՝ 68 մասնաճյուղ:

ՎՏԲ-Հայաստան բանկի ԷԴՎ-ներն արտացոլում են բանկի սեփականատիրոջ՝ ռուսական ՎՏԲ Բանկի կողմից անհրաժեշտության դեպքում աջակցության տրամադրման չափավոր հավանականության մասին Fitch-ի կարծիքը («ՎՏԲ», «BBB»/կանխատեսում «Կայուն»/«F3»). Միաժամանակ այն աստիճանը, որում այդ աջակցությունը կարող է հաշվի առնվել վարկանիշներում, սահմանափակված է փոխանցումների ռիսկով և Հայաստանում փոխարկելիության ռիսկով:

«D/E» անհատական վարկանիշը հաշվի է առնում արտարժույթով վարկերի բարձր մասնաբաժինը, օպերացիոն ռիսկերը, որոնք կապված են մասնաճյուղային ցանցի հետ, ֆոնդավորման աջակցության և լիկվիդայնության տեսակետից մայր կառույցից զգալի կախվածությունը, ինչպես նաև բարդ, չնայած բարելավվող օպերացիոն միջավայրը: Վարկանիշը նաև հաշվի է առնում բանկի զգալի կապիտալիզացիան, ակտիվների որակի ցուցանիշների՝ վերջերս գրանցված կայունությունն ու երկրում գոյություն ունեցող հաճախորդների բազան:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img