«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել։ Զեղծարարները շահագործում են օգտատերերի հոգատարությունն ու պատրաստակամությունը օգնելու նրանց, ովքեր հայտնվել են վտանգի մեջ։ Միայն վերջին տարիներին իրավապահ մարմինները տվյալ սխեմայով արձանագրել են տասնյակ միլիոն դրամների հափշտակումներ։

Խաբեության մեխանիզմը․ հաղորդագրությունից մինչև անդառնալի կորուստ

Դեպքերը միշտ սկսվում են անսպասելի հաղորդագրությունից՝ Facebook-ում, Instagram-ում կամ մեսենջերներում՝ ծանոթի կամ հարազատի անունից։ Խաբեության իրականացման համար զեղծարարները օգտագործում են  երկու մեթոդ․ կոտրում են գոյություն ունեցող էջը կամ հարազատների իրական նկարներով կեղծ էջ են ստեղծում։

Զեղծարարները տարածում են հաղորդագրություններ կոնտակտների ցուցակով՝ խնդրելով շտապ ֆինանսական օգնություն։ Լեգենդը հիմնականում կապված է սթրեսային իրավիճակի հետ․ տրանսպորտային պատահար, մտերիմ մարդու հանկարծակի հիվանդություն կամ ամենաանհամապատասխան պահին բանկային հաշիվների բլոկավորում։ Հիմնական շեշտը դրվում է հանկարծակիության կամ հոգեբանական ճնշման վրա․ զեղծարարը միտումնավոր շտապեցնում է «զոհին»՝ ժամանակ չտալով փաստերի ստուգման համար։  

Կարևոր է հիշել մի քանի մեթոդ, որոնց միջոցով ձեզնից փորձում են գումար հափշտակել։ Զեղծարարը գրեթե միշտ ունի պատճառ, թե ինչու իրեն պետք չէ զանգել կամ հանդիպել իր հետ․ «չեմ կարող խոսել», «վատ է լսվում», «ժամանակ չկա»։ Երբեմն իրենք են խնդրում․ «մի զանգեք, որպեսզի չնյարդայնացնեք», «ոչ ոքի մի գրեք, սա գաղտնի տեղեկատվություն է»։ Այսպիսի պատճառաբանությունները վառ նշան են այն բանի, որ ձեզ հետ կապվել է զեղծարար ուրիշի անվան տակ։

Եվս մեկ «դասական» հնարք․ տվյալները «իմը չեն»։ Ձեզ կարող են ասել, որ գումարի փոխանցումը պետք է կատարել «ընկերոջ քարտին», «բժշկին», «վարորդին», «փաստաբանին»։ Սա դժվարեցնում է հետվերադարձը և խճճում է հետքերը։

Իրավաբանական ծուղակ

Օրենքի տեսանկյունից իրավիճակը բարդանում է, երբ հաճախորդը փոխանցումը կամավոր է կատարում։ Եթե գործարքը կատարվել է հաշվի սեփականատիրոջ կողմից կամ նրա կողմից հաստատվել է SMS հաղորդագրության կոդի միջոցով, բանկը սա համարում է օրինական գործողություն։ Զեղծարարների տվյալներին ուղարկված այսպիսի վճարման հետվերադարձը գրեթե անհնար է։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

Զեղծարարության զոհ չդառնալու և ձեր միջոցները պահպանելու համար անհրաժեշտ է հետևել թվային գրագիտության պարզ կանոններին․

  • Երբեք մի շտապեք։ Շտապողականությունը զեղծարարների գլխավոր գործիքն է։ Դադար վերցրեք՝ իրավիճակը սթափ վերլուծելու համար։
  • Օգտագործեք կապի լրացուցիչ միջոց։ Եթե ձեզ հետ կապ են հաստատել WhatsApp-ով, զանգահարեք այդ մարդուն սովորական հեռախոսազանգով կամ գրեք նրան այլ մեսենջերով (Telegram, Viber):
  • Ստուգեք պրոֆիլը։ Նոր էջի դեպքում ուշադրություն դարձրեք դրա ստեղծման ամսաթվին, ընկերների քանակին կամ ձեր նամակագրության պատմությանը՝  կեղծ էջերի դեպքում այս բաժինները հիմնականում դատարկ են։
  • Տվեք «գաղտնի» հարց։ Հարցրեք մի դեպքի մասին, որի հետ կապված մանրամասները գիտեք միայն դուք և ձեր իրական ընկերը։ Զեղծարարը չի կարողանա այդ հարցին պատասխանել և, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի երկխոսությունը։
  • Բլոկավորեք և ներկայացրեք բողոք։ Անպայման օգտագործեք «հաղորդել սփամի մասին» կամ «բողոք ներկայացնել պրոֆիլի դեմ» ֆունկցիան, որպեսզի դադարեցնեք զեղծարարության ալիքի տարածումը։

Հիշեք․ այս սխեման հիմնվում է վստահության և հանկարծակիության վրա։ Ձեր գումարները կլինեն անվտանգ այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ կամավոր կերպով չփոխանցեք դրանք զեղծարարներին։ 

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերը կիսամյակի արդյունքում ավելացրել են զուտ շահույթը՝ մինչև 219,7 մլրդ դրամ

Ընդ որում, ընթացիկ տարվա II եռամսյակի արդյունքներով բանկային համակարգի շահույթը կազմել է 116,24 միլիարդ դրամ՝ նույն տարվա I եռամսյակի 103,48 միլիարդ դրամի դիմաց, աճը կազմել է 12,32%

MONEYVAL-ը ուղղակի սպառնալիք չի ստեղծում Հայաստանի տնտեսության համար, սակայն պահանջում է հանձնարարականների կշռադատված կատարում. տնտեսագետ

MONEYVAL-ի զեկույցի հանձնարարականները Հայաստանի տնտեսության համար ուղղակի սպառնալիք չեն ներկայացնում, սակայն դրանց իրագործումը պետք է լինի համաչափ և հիմնավորված բարեխիղճ բիզնեսի ու ներդրողների համար անհարկի խոչընդոտներ չստեղծի, կարծում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Շուրջ երեք տասնամյակ՝ նույն հասցեում։ Սկզբում՝ ընդամենը մեկ ստոմատոլոգիական կլինիկա, իսկ այսօր՝ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն

Հայաստանում գործարկվել է բանկային STOPկոճակը․ ԿԲ–ում հայտնել են, թե ինչ գործարքներ է հնարավոր արգելափակել

Հուլիսի 1-ից Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում, որոնք մատուցում են հեռավար ծառայություններ, գործում է «STOP» մեխանիզմը, որը թույլ է տալիս հաճախորդներին ինքնուրույն սահմանափակել առանձին գործարքներ կամ ամբողջությամբ արգելափակել հեռավար ֆինանսական ծառայությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img