ՀՀ ԿԲ-ն կխթանի էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների զարգացումը. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը մտադիր է խթանել հանրապետությունում էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների զարգացումը, երկուշաբթի Ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Երկուշաբթի Երևանում բացվել է ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովը։ ՀՀ սփյուռքի նախարարության, ԿԲ-ի և Բանկերի միության կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում են  45 ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից և  Արաբական Միացյալ Էմիրություններից։

«Հայաստանի Կենտրոնական բանկը կարևորում է հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորումը: ՀՀ ԿԲ-ի քաղաքականությունն այս ոլորտում հետևողականորեն ուղղված է Հայաստանում էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների զարգացման խթանմանը», – հայտարարել է նա:

Ջավադյանի խոսքերով՝ ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել՝ էլեկտրոնային ծառայություններ մատուցող կենտրոնների, մասնավորապես՝ back-office-ների ստեղծման ծրագրի իրագործման համար:

Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի հիմնական նպատակն է ողջ աշխարհի հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ասոցիացիայի ստեղծումը և դրա հիման վրա պրոֆեսիոնալ ցանցի  ձևավորումը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img