Համահայկական բանկի ղեկավարը կնշանակվի առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համահայկական բանկի ղեկավարը կնշանակվի առաջիկա օրերի ընթացքում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Այսօր մենք մոտ ենք Համահայկական բանկի ստեղծմանը, արդեն ուսումնասիրություններ են անցկացվել, և առաջիկա օրերին կնշանակվի Համահայկական բանկի ղեկավարը»,- ասաց Ջավադյանը՝ ոչ կոռեկտ համարելով մեկնաբանություններն այն մասին, թե, արդյո՞ք, նա տեղական մասնագետ կլինի, թե՞ օտարերկրյա փորձագետ:

Ըստ նրա, բանկի համար շենք կտրամադրվի, մշակվել է բիզնես-ծրագիր, որից հետո բանկի նորանշանակ ղեկավարը կշարունակի հետագա աշխատանքները:

«Համահայկական բանկ» ԲԲԸ-ի կանոնադիր կապիտալը կկազմի մոտ 30 մլրդ դրամ /մոտ 100 մլն դոլար/:

Բանկի հիմնադիրները կդառնան Հայաստանի կառավարությունը՝ 20 տոկոսանոց մասնաբաժնով, համաշխարհային առաջատար կազմակերպություններ և մասնավոր ներդրողներ:

Համահայկական բանկի նպատակն է աջակցել հայության ուժեղ, մրցունակ և գիտության վրա հիմնված ներուժի ձևավորմանը, որն ուղղված կլինի համաշխարհային շուկայում երկրի մրցունակության բարձրացմանը:

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 14-ին Համահայկական բանկին է փոխանցել Զարգացման հայկական գործակալության զբաղեցրած շենքը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img