Ռուսական վարկն օգնեց չեզոքացնել ճգնաժամի բացասական հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական վարկն օգնեց չեզոքացնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի` Հայաստանի վրա ունեցած բացասական հետևանքները, Երևանում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը 2009թ. մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն. դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնգիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով,

«Վարկը բաղկացած է երեք մասից՝ առաջին մասը այն միջոցներն են, որոնք ուղղվում են աղետի գոտու վերականգնմանը: Այսինքն, դա յոթ հազար ընտանիքի համար սոցիալական խնդիրների լուծում է, ովքեր երկրաշարժի հետևանքով անօթևան են մնացել, և մենք մեր քաղաքացիների նկատմամբ սոցիալական պարտավորություն ունեինք՝ չորս տարվա ընթացքում վերջնականապես լուծել այդ խնդիրը: Ռուսական վարկի շնորհիվ մենք կլուծենք այդ խնդիրը», – ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքերով՝ վարկի երկրորդ մասը միջոցներ են, որոնք տրամադրվում են ձեռնարկություններին՝ կառավարության որոշման և Կենտրոնական բանկի հետ կնքված համաձայնագրի համապատասխան: «Այդ միջոցները առևտրային բանկերի միջոցով տրամադրվում են արտահանմամբ զբաղվող ձեռնարկությունների վարկավորմանը, այդ միջոցները խթանում են Հայաստանում զբոսաշրջության զարգացումը, օգտագործվում են փոքր և միջին բիզնեսի ոլորտում», – ասել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ սկզբունքային ուղղություններն են ՏՏ-հատվածն ու նորարարական նախագծերը:

Նրա խոսքերով՝ վարկի երկրորդ մասն ամբողջովին ընկնում է մասնավոր հատվածի վրա, որը և վերադարձնելու է այդ վարկերը:

«Երրորդ մասն այն միջոցներն են, որոնք մենք դեռ չենք իրացրել: Դրանք պահվում են մեր կայունացնող հիմնադրամում, որը մենք ստեղծել ենք Կենտրոնական բանկի հետ, և այդ միջոցները կայունացնող հիմնադրամից կարող են օգտագործվել որևէ պետական ծրագրի և նախագծի իրագործման համար», – նշել է վարչապետը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ վարկային միջոցների մեծ մասն արդեն իրացվել է: «2011 թ.-ին նախատեսվում է այդ միջոցներից 17 միլիարդ դրամն ուղղել աղետի գոտու շինարարական աշխատանքների ավարտին, շուրջ 85 միլիարդ դրամն առևտրային բանկերի միջոցով իրացվել են: Այնպես որ, ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ այդ վարկի շնորհիվ կարողացել ենք լուրջ միջոցներ ներդնել շինարարական հատվածի մեջ և նման կերպ մեղմել տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները», – ասել է ՀՀ վարչապետը:

Սարգսյանի խոսքերով՝ Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկությունների տրամադրված վարկային ռեսուրսները ևս խթանել են համախառն ազգային ապրանքի աճն ու մակրոտնտեսական կայունություն են ապահովել:

«Ռուսական վարկի շնորհիվ՝ մենք կարողացանք համալրել պետական գանձատունն ու հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները», – նշել է ՀՀ վարչապետը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img