ՀՀ պետական պարտքը տարեսկզբից աճել է 1 մլրդ դոլարով․ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պետական ​​պարտքն աճել է 1 միլիարդ դոլարով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով այս ցուցանիշի հարաբերակցությունը այս տարվա առաջին կիսամյակի և նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ։

ԱՎԾ–ի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր պետական ​​պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 13.8 միլիարդ դոլար՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի 12.8 միլիարդ դոլարի համեմատ։

«Սա պայմանավորված է, մասնավորապես, մեծածավալ թողարկմամբ. մենք մարտին թողարկել ենք 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր, դրանց եկամտաբերությունը երկրորդային շուկայում նվազում է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրի (Վաշինգտոնի հռչակագիր – խմբ.) հետևանքով», – երկուշաբթի հայտարարեց Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2025 թվականի առաջին կիսամյակի պետբյուջեի կատարողականը։

Ֆինանսների նախարարը նշել է, որ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ պետական ​​պարտքը դրամային արտահայտությամբ կազմել է 5.3 տրիլիոն դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13.8 միլիարդ դոլար՝ հավելելով, որ պետական ​​պարտքը 2025 թվականի առաջին կիսամյակում աճել է 4.5%-ով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 7.9%-ով։

«Դրամի և արտարժույթի ցուցանիշների փոփոխության տարբերությունը պայմանավորված է 2024 թվականի վերջի և 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ պարտքի փոխարկման համար օգտագործված դրամ–դոլար փոխարժեքի տարբերությամբ՝ համապատասխանաբար 396.6 և 384.3 դրամ», – ասել է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ դրամային արտահայտությամբ կառավարության պարտքն աճել է 4.8%-ով, մինչդեռ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 2.2%-ով։

Նա վստահեցրեց, որ կառավարության պարտքի պորտֆելի ռիսկի ցուցանիշները գտնվում են իրենց ուղեցույցների սահմաններում։ 2025 թվականի առաջին կիսամյակում միջին կշռված տոկոսադրույքը, 2024 թվականի վերջի համեմատ, մնացել է անփոփոխ՝ 7.2%»,- ասել է նա։

Նախարարը նշեց, որ մնացած բոլոր ցուցանիշները կառավարելի են և գտնվում են թիրախային մակարդակներում։

«Ներքին պարտքը շարունակում է գերազանցել արտաքին պարտքին՝ հասնելով 52%-ի։ Դրամով արտահայտված պարտքի մասնաբաժինը կազմում է 51%, արտարժույթով արտահայտված պարտքի 49%-ի համեմատ», – ավելացրել է նա։ (1 դոլարը = 382.85 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img