Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2024թ․–ի վերջին գերազանցել են երկրի ՀՆԱ–ն․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2024 թվականի վերջի դրությամբ գերազանցել են երկրի ՀՆԱ-ն, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Իսկ 2000-ականների սկզբին այս ցուցանիշը կազմում էր ընդամենը 20%», – ասաց նա «Բանկային համակարգի ապագան. նորարարություն և զարգացման հեռանկարներ» ֆորումի բացման ժամանակ։

Ըստ ԱՎԿ–ի՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին գրանցել է 5.9% աճ՝ 2023 թվականի համեմատ՝ անվանական ծավալով կազմելով 10,1 տրլն դրամ։ Ըստ Հայաստանի բանկերի միության տվյալների՝ համակարգում գործող 18 բանկերի ընդհանուր ակտիվները 2024 թվականին կազմել են 11 տրիլիոն դրամ։

Գալստյանի խոսքով, չնայած համակարգի առջև ծառացած տարբեր մարտահրավերներին, կառույցը լավ դիրքավորված է դրանց դիմակայելու համար, և այսօր, ավելի քան երբևէ, բանկային հատվածի զարգացման օրակարգը ձևավորվում է արագ փոփոխվող պայմաններով։

«Օրեցօր աճող տնտեսական և քաղաքական անորոշությունները, թվային փոխակերպումը և դրա հետևանքով ռիսկերի կառավարման ավելացող կարևորությունը պահանջում են ավելի մեծ զգոնություն, բայց նաև ճկունություն և նորարարություն», – նշեց նա։

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանն իր հերթին նշեց, որ բանկերը պետք է ձգտեն բարելավել տրամադրվող ֆինանսական ծառայությունների որակը և հասանելիությունը։

«Միակ միջոցը լավագույն միջազգային պրակտիկային և փորձին հետևելն է։ Միայն այսպես կարելի է ապահովել ֆինանսական կառույցների նկատմամբ հանրության վստահության աճ», – հավելեց նա։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img