Հայաստանի և Լեհաստանի կապիտալի շուկաները հաստատեցին ուղիղ գործառնական կապ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և Լեհաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան (KDPW) երեքշաբթի համաձայնագիր են ստորագրել իրենց շուկաների միջև ուղիղ գործառնական կապ հաստատելու վերաբերյալ։

Այս համաձայնագիրը հեշտացնում է հայկական ընկերությունների ցուցակումը Վարշավայի ֆոնդային բորսայում։

KDPW-ի նախագահ և գործադիր տնօրեն Մաչեյ Տրիբուխովսկին նշեց, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը աջակցելու և ԵՄ շուկաների հետ կապերն ամրապնդելու ավելի լայն ռազմավարությանը։

«Մեր դեպոզիտարիաների միջև գործառնական կապի ստեղծումը կբացի նոր ներդրումային հնարավորություններ երկու շուկաներում», – ասաց նա։

2022 թվականի հունիսին Վարշավայի ֆոնդային բորսան (WSE) ձեռք բերեց Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) բաժնետոմսերի 65.03%-ը, որը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի սեփականատերն է։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի  գլխավոր, գործադիր տնօրեն Անի Մակարյանը համաձայնագրի ստորագրումը որակեց որպես առանցքային փուլ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ռազմավարության իրականացման գործում։

«Մենք կամուրջ ենք կառուցում, որը թույլ կտա եվրոպացի և լեհ ներդրողներին մուտք գործել Հայաստանի ավելի գրավիչ պարտատոմսերի շուկա, ինչը կխորացնի իրացվելիությունը, կբարձրացնի թափանցիկությունը և կամրապնդի ինտեգրումը կապիտալի միջազգային շուկաների հետ», – նշեց նա։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img