«Առէկսիմբանկ-Գազմպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդների թիվն ավելացել է 28%-ով

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազմպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդների թիվը 2010 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ հասել է 46 721 մարդու, որոնցից 44 211-ը՝ ֆիզիկական և 2510-ը՝ իրավաբանական անձինք՝ փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, հինգշաբթի հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բանկի հաճախորդների թիվն աճել է 28 տոկոսով»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International-ի և MaserCard International-ի լիիրավ անդամ է: 2008թ.-ի սեպտեմբերից «Առէկսիմբանկ-Գազարտբանկի խումբ» ՓԲԸ 100 տոկոսանոց բաժնետերն է Գազպրոմբանկը։

Խոշոր հաճախորդների թվում են՝ «ՀայՌուսգազարդը», «Հայաստանի էլեկտրացանցերը», «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, 102-րդ ռուսական ռազմաբազան:

2009 թվականին Բանկը բացել է «Էրեբունի» մասնաճյուղը ծառայությունների տրամադրման բարձր հարմարավետություն նախընտրող հաճախորդների համար:

2010 թվականին նրանց համար ներդրվել է «Գերակայություն» ծառայությունների հատուկ փաթեթը, որն ընդգրկում է հաշվի անհատական մենեջերի ծառայություններ, տարեկան սպասարկմամբ VISA Gold կամ MasterCard Gold միջազգային պլաստիկ քարտի տրամադրում IAPA և Countdown միջազգային համակարգերի դիսկոնտային ծրագրերի փաթեթով, արտահերթ սպասարկում բանկի բոլոր մասնաճյուղերում, տարադրամի փոխանակման հնարավորություն հատուկ փոխարժեքով, ինտերնետ-բանկինգի և տարեկան սպասարկմամբ «Տելեքարդ» բանկային օպերացիաների մասով SMS-ծանուցումների ծառայություններ, ինչպես նաև դեպոզիտային ավանդների  հատուկ պայմաններ ստանալու հնարավորություն: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img